Պատմություն կերտելով` «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է
ՍպորտԵվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց «Տոբոլ»-ին:
Մերոնք առավելության հասան նվազագույն հաշվով: 82-րդ րոպեին գոլը խփեց Մոհամեդ Կոնատեն:
Թիմերի միջև առաջին խաղում հայկական թիմը պարտվել է 1:2 հաշվով: Մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ «Փյունիկ»-ը դուրս եկավ հաջորդ փուլ:
«Փյունիկ»-ը դարձավ առաջին հայկական ակումբը, որը դուրս եկավ հեղինակավոր այս մրցաշարի որակավորման երրորդ փուլ:
Նշենք, որ խաղավարտին մեր թիմի կազմում երկրորդ դեղինը ստացավ և խաղը լքեց Պետրոս Ավետիսյանը:
Լուսանկարը` «Փյունիկ»-ի մամուլի ծառայության: