Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 

Տնօրենին ապօրինաբար ազատել են աշխատանքից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումից ժամեր առաջ Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գոհար Անտոնյանին, անաշխատունակության թերթիկի ժամկետի ընթացքում, հապճեպ ազատել է աշխատանքից և այլ տնօրեն նշանակել: Եվ այդպես էլ պարզ չի դարձել, թե թավշյա հեղափոխությունից հետո գործող տնօրենին աշխատանքից այդքան հապշտապ ազատելու իրական պատճառը որն է եղել: 

Գ. Անտոնյանը 2017-ի փետրվարի 10-ից ԿԳՆ-ի կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Գերատեսչությունից կախվածության հանգամանքն օգտագործելով՝ նրան առաջարկել են՝ քոլեջի նախկին տնօրենին, ում մասով դատական գործ է ընթանում, նշանակել փոխտնօրենի պաշտոնում: Եվ այստեղից էլ սկսվել է նախարարության միջին մասնագիտական վարչության պետ Արտակ Աղբալյանի ու տնօրենի պաշտոնակատարի ջրերը մի առվով չհոսել: Օգոստոսի վերջին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին իրենից բացի ևս երկու թեկնածու է մասնակցել: 

«ԿԳՆ աշխատակիցները շահագրգռված էին, որ ես չընտրվեմ: Այդ մասին ես իմացա հունիսին, երբ Ա. Աղբալյանն ինձ կանչեց նախարարություն և ասաց, որ չի ուզում ինձ հետ աշխատել և ես պետք է դիմում գրեմ ու ազատվեմ աշխատանքից: Նա ինձ ասաց նաև, որ ոչ մի պատճառաբանություն չի ընդունում և որևէ «ինչու»-ի չի պատասխանելու»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Անտոնյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ճշտել է, թե կարո՞ղ է, արդյոք, նախարար Լևոն Մկրտչյանին հանդիպել, ինչին ի պատասխան, Ա. Աղբալյանը պատասխանել է, որ նախախարի հետ նույնիսկ չի հանդիպում, նա ինչպե՞ս կարող է հանդիպել: Կարճ ասած՝ մինչ մրցույթ հայտարարելը Գ. Անտոնյանն իմացել է, որ անցանկալի է ԿԳՆ համապատասխան վարչության պետի համար: Հետաքրքիր մի դիտարկում ևս. քոլեջին կցված մալբրի համակարգը մնացել է հանցագործության մեջ մեղադրվող նախկին տնօրենի անունով, ում պաշտոնավարության իրավունքը ԿԳ նախարարի հրամանով երեք տարի առաջ է կասեցված եղել: 

Ինչևէ, 8 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթել է Գ. Անտոնյանը, որից հետո սկսվել է տնօրեն նշանակելու հրամանն արհեստականորեն ձգձգելու գործընթացը: Քոլեջում լարված իրավիճակ է ստեղծվել, արդյունքում՝ ստուգում նշանակվել: Հետո պարզվել է, որ սեպտեմբերի 11-ից տնօրենի հրամանը ԿԳ նախարարը «մակագրած» է եղել, բայց նա այդ մասին չի իմացել, որ դիմում գրի: 

«Ես այդ մասին իմացա, երբ նախարարության կադրերի բաժնից ինձ զանգահարեցին և ասացին, թե ինչու դիմում չեմ գրում, որպեսզի նախարարը հաստատի: Նշանակումից մեկ շաբաթ անց քոլեջ ներխուժեցին Ա. Աղբալ յանի ղեկավարած վարչության, կրթության բաժնի աշխատակիցները և սկսեցին ընդունելության և այլ փաստաթղթեր ստուգել»,- ասաց Գ. Անտոնյանը:

Քոլեջի նորընտիր տնօրենը, իմանալով, որ նախարարության աշխատակիցները չեն ցանկանում իր հետ աշխատել, բավականին ուշադիր ու բծախնդիր է աշխատել, սակայն մինչև առաջին կիսամյակի վերջը չի կարողացել նկատողություն ստանալուց զերծ մնալ: Նախորդ տնօրենի ժամանակ ընդունված 5 խմբի փոխարեն նախարարի հրամանով հաստատված 9 խումբ է նա «ժառանգել» նախորդ տնօրենից, և այդ խմբերի ծախսերը վերանայելու խնդրանքով Գ. Անտոնյանը դիմել է նախարարին, սակայն իր դիմումն այդպես էլ տեղ չի հասել, ինչն էլ հանդիսացել է նրան նկատողություն տալու պատճառը: Մինչ հունվարյան արձակուրդները կավարտվեն, ամսի 11-ին մահացել է տնօրենի հայրը: Նույն օրը նախարարությունից ներկայացել են աուդիտ իրականացնելու և պարզելու կրեդիտորական պարտքի պատճառները: 

«Նորից սկսեցին քոլեջի ամբողջ փաստաթղթաշրջանառությունը 2011 թվականից սկսած ստուգել: Աուդիտի ավարտից մոտ երկու օր հետո՝ հունվարի 31-ից, գտնվել եմ անաշխատունակության մեջ: Բուժման ընթացքում Աղբալյանը նորից զանգահարել է ինձ, զանգահարել են անգամ ամուսնուս՝ տեղեկացնելով, որ եթե չգնամ ու ազատման դիմում չգրեմ, գործերը կհանձնեն դատախազություն: Ես իհարկե դիմում չգրեցի, հետո վիրահատվեցի, հետվիրահատական շրջանում էի: Այդ ընթացքում ստացա նաև աուդիտի պատասխանը, համաձայն որի թերություններ էին հայտնաբերվել: Բացատրագիր գրեցի, որով տեղեկացրեցի, որ հնարավոր բոլոր թերությունները վերացված են, իսկ նրանք, որոնք ժամանակի ընթացքում պետք է վերացվեն՝ ընթացքի մեջ են»,- ասաց Գ. Անտոնյանը:

Դրանից հետո խիստ նկատողություն են տվել, իսկ մայիսի 9-ին նա շտապօգնության կանչով տեղափոխվել է հիվանդանոց: Հաջորդ օրը տեղեկացել է, որ նախարարությունից իր պաշտոնավարությունը դադարեցնելու մասին հրաման է ստորագրվել: Մայիսի 11-ին ԿԳՆ-ից կանչել են Իջևանի տարածաշրջանային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ով նաև մասնակցել էր Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի ընտրությանը և նրան հրամանագրել են ազատված տնօրենի փոխարեն: Ստացվում է, որ ԿԳ նոր նախարարի նշանակումից ժամեր առաջ, նախարարի պաշտոնակատար Վ. Մկրտչյանը ստորագրել է Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի հրամանը:

Արդարությունը վերականգնելու նպատակով քոլեջի նախկին տնօրենը 2 անգամ հանդիպել է ԿԳ նոր նախարար Ա. Հարությունյանի հետ: Միաժամանակ աշխատանքի վերականգնելու դիմում է ներկայացրել դատարան և հույս ունի, որ արդարությունը կհաղթի: Բայց մինչ հիմա նախարարության աշխատակիցները շարունակում են ճնշումներ իրականացնել Գ. Անտոնյանի վրա և ստիպում են «մի թղթիկի վրա գրելու» միջոցով քոլեջի կնիքը հանձնել նոր տնօրենին, ինչն օրենքով նույնպես անթույլատրելի է: 

Ի դեպ, մեր տեղեկություններով ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ-ից բացակայող՝ քոլեջի ուսանողուհու բացակայությունները քողարկելու նպատակով պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու համար: Եվ չնայած առաջին ատյանի և վերաքննչ դատարանների որոշմամբ նա 1 տարով զրկվել է տնօրեն աշխատելու իրավունքից, բայց զարմանալիորեն երբեք չի դադարել ղեկավարել նշված քոլեջը: 

Ստացվում է, որ ԿԳՆ միջին օղակի աշխատակիցների համար ավելի ընդունելի է նման վարքագիծ ունեցող տնօրենների հետ համագործակցելը, քան կեղծիքներից հեռու անձանց հետ աշխատելը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
Ամենադիտված