15 ճամպրուկի մեջ՝ 50 մլն եվրոյի կոկաին (լուսանկարներ)
ԱյլԻնչպես տեղեկացնում է Daily Mail ամսագիրը՝ Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի բիզնեսով զբաղվող 5 հոգանոց խմբի, որոնք Կոլումբիայից 50 միլիոն եվրոի կոկաին են բերել: Առաքման համար 53-ամյա Ստեֆան Նեյլը, 48-ամյա Մակլ Նեյլը և իրենց ընկերները՝ Ալեսանդրո Իեմբոն, Վիկտոր Ֆրանկո-Լորենցոն և Խոսե Ռամոն Միգելես-Բոթասը 3 օրով ինքնաթիռ էին վարձակալել:
Օդաչուն սկսել է կասկածել, որ մի բան այն չէ, երբ ուղևորների մոտ Բոգոտա թռչելիս (Կոլումբիայի մայրաքաղաք) եղել է 15 դատարկ ճամպրուկ, վերադառնալիս ճամպրուկները եղել են բեռով:
Երբ նրանք վերադարձան Մեծ Բրիտանիա, խմբին ձերբակալեցին և պարզվեց, որ այդ ճամպրուկների մեջ եղել են թմրանյութի տուփեր, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 1 կգ:
Հարցաքննության ժամանակ խմբի անդամները խոստովանել են, որ թմրանյութերը բերում էին երգիչ Բրունո Մարսի համար: