Փաստաբանը դիմել է ՀՔԾ-ին, որպեսզի Խաչատուրովին թույլատրեն մեկնել ՀԱՊԿ աշխատանքի
RightՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Հատուկ քննչական ծառայություն միջնորդություն է ներկայացրել, որպեսզի թույալտրվի Յուրի Խաչատուրովին մեկնել Մոսկվա՝ աշխատանքի։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոց կիրառված գրավի դեպքում մեղադրյալի համար որևէ պարտականություն չի սահմանում։
«Յուրի Խաչատուրովը միջազգային կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարն է։ Նա ունի անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար ՀՔԾ միջնորդություն ենք ներկայացրել, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,ասաց Պողոսյանը։
Փաստաբանը նկատեց, որ Խաչատուրովը իր գտնվելու վայրի մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնել է և պարտավորվել է անհրաժեշտության դեպքում ներկայանալ
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Յուրի Խաչատուրովին ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ Սահմանադրական կարգը տապալելու համար։