Տարիներ առաջ երգչուհի Լիլուն մինչ ԱՄՆ մեկնելը հայտարարեց, որ ամուսնացել է, բայց ինչպես շատ հայտիներ նա էլ ցույց չտվեց սիրելիին: Իհարկե, մինչև օրս բոլորի համար հարցական է մնում, թե ո՞վ է երգչուհու երեխայի հայրը, բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ բացահայտումներն անխուսափելի են, իսկ հայտնի մարդկանց դեպքում հետաքրքիրությունն ավելի է շատանում: Բավարարելով շատ հետաքրքրասերների ցանկությունը որոշեցի ցույց տալ նրա երեխայի հորը: Կարծում եմ՝ գիտեք ինչ պատմություններ կարելի է լսել սրճարանում՝ քաղաքի անցուդարձից տեղյակ աղջիկներից: Չերկերացնելու համար ասեմ, որ աղջիկներից մեկը ցույց տվեց երգչուհու երեխայի հորը և պատմեց, որ քաղաքի հարուստներից չէ, միջին կարգավիճակով ապրող տղա է, ով ունի իր սեփական փոքրիկ հացի փուռը, անունն էլ Արման է:

Բայց ինչն էր ուշագրավ այս պատմության մեջ, որ աղջիկներից մեկն ասաց, որ Արմանը շուտով ամուսնանում է ոմն Մաշայի հետ: Այս նորությունը լսելուց սթափվելու համար պահանջվեց մի բաժակ ջուր՝ լիքը սառույցով: Երգչուհին և Արմանը միասին չե՞ն: Սա, իհարկե, պատմության այլ կողմն է, որը կարծում եմ՝ շուտով կբացահայտվի, իսկ ինչ վերաբերում է Մաշայի ով լինելուն ասեմ՝ ինչպես նշում էին աղջիկները, այսպես ասած, կորած աղջիկ չէ և հարուստ փեսացուներ որսալու սիրահար: Պատմում են, որ Մաշայի նախկինը հատուկ նրա համար սեփական օֆիսում փոքրիկ մարզասրահ էր կառուցել՝ սիրելիին միշտ աչքի առաջ պահելու համար, իսկ ուր գնում էր, բացառապես վարորդի ուղեկցությամբ: Շքեղություն սիրող աղջիկը նաև երևանյան երեկույթների մշտական այցելուն էր: 
Մաշան և Արմանը ֆեյսբուքում չկան, իսկ Մաշայի ինստագրամի էջը փակ է, բայց վերջինս հաճախ է փոխում գլխավոր լուսանակարը, որտեղ գրկախառնված է Արմանի հետ:

 

 

 
 
Save
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել