Նիկոլ Փաշինյանը քայլում է իմ ուղով և փորձում խուսափել իմ գործած սխալներից. Միխեիլ Սաակաշվիլի
ՔաղաքականՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնում է իր բարեփոխումները, քայլում է իր ուղով և կրկնում իր հաջողությունները:
Այս մասին Սաակաշվիլին խոսել է «Рустави-2»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Հայաստանի երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը և շատ բան կրկնում: Նրանք կրկնում են իմ հաջողությունները և փորձում են խուսափել իմ սխալներից»,-ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին իր գլխավոր սխալներից մեկը համարում է Բիձինա Իվանիշվիլիին և Նինո Բուրջանաձեին պատասխանատվության չենթարկելը՝ կարծիք հայտնելով, որ Փաշինյանը նկատի է ունեցել իր այդ սխալը և հիմա չի կրկնում այն: