Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը» (լուսանկար)
ԼուսանկարներՔայլի Ջեների սիրեկանը՝ ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը հրապարակել է իր ալբոմի շապիկը, որի վրա կարելի է նկատել «հայկական դրոշը»:
Լուսանկարը հրապարակվել է ռեփերի ինստագրամյան էջում: Astroworld ալբոմի շապիկի դիզայնով զբաղվել է Դևիդ Լաշապելը:
Շապիկի կենտրոնում պատկերված է ռեփերի գլուխը: Առջևի ֆոնին մերկ կանայք են, իսկ հետին ֆոնին երևում է «հայկական եռագույնը», որը, հավանաբար, ստացվել է ծածանվող վառ գույնի դրոշակների և երկնքի ֆոնի «միաձուլման» արդյունքում: