Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Աշտարակում 45-ամյա տղամարդը «Կալաշնիկով» ավտոմատով սպանել է ընկերոջը՝ կնոջ հասցեին «քֆուր» տալու համար

Հայաստան

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Արա Նազարյանի գործի դատական քննությունը:

 

45-ամյա Արա Նազարյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին Արա Նազարյանն ապօրինի ձեռք է բերել ու կրել հրազեն հանդիսացող «ԱԿ- 74» տեսակի և «ԱԿՍ- 74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի երկու ինքնաձիգ, ընդհանուրը՝ 66 հատ փամփուշտներ՝ լիցքավորված երկու փամփշտատուփերում, ինչպես նաև հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր 9 մմ տրամաչափի փամփուշտներով:

Նույն օրը, ժամը 21-ի սահմաններում Արա Նազարյանը, ըստ մեղադրանքի, «ԱԿ-74» ինքնաձիգից արձակված կրակոցներով կյանքից զրկել է Հարություն Մ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Արա Նազարյանը Աշտարակի «Խաչմերուկ» կոչվող վայրում հանդիպել է ընկերոջը՝ գործով տուժող Հարություն Մ.-ին ու նստել է վերջինիս վարած «ՎԱԶ- 2107» մեքենան: Մեքենայի մեջ Հարություն Մ.-ն անհասցե հայհոյանքներ է տվել, ինչի պատճառով վիճաբանություն է եղել նրա ու Արայի միջև:

Նրանք մեքենայով մեկնել են Աշտարակում գտնվող՝ Հարություն Մ.-ի հորեղբորորդուն պատկանող վագոն-տնակի մոտ: Արան իջել է մեքենայից ու մտել է վագոն-տնակ, իսկ Հարությունը մեքենայով հեռացել է: Կարճ ժամանակ անց Արա Նազարյանը պատահական տաքսիով գնացել է խանութ, գնել է մեկ շիշ «Մանե» կոնյակ: Ժամը 15-ի սահմաններում վերադառնալով հիշյալ վագոն-տնակ, նա կոնյակ է խմել:

Երեկոյան մեքենայով վագոն-տնակին է մոտեցել Հարություն Մ.-ն: Նա վագոն-տնակ է տեղափոխել պարկի մեջ դրված երկու՝ վերը հիշատակված ինքնաձիգերը, դրանց փամփուշտներով լիցքավորված երեք փամփշտատուփերը:

Ըստ մեղադրանքի՝ Արան ու Հարությունը շարունակել են վիճել, վեճը վերածվել է քաշքշուկի: Արա Նազարյանը, ըստ մեղադրանքի, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Հարություն Մ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ պարկից հանել է «ԱԿ-74» առանց խզակոթի ինքնաձիգը, դրանից կրակոցներ է արձակել վագոն-տնակի մուտքի մոտ կանգնած Հարությունի ուղղությամբ: Ստացած հրազենային բազմաթիվ վնասվածքներից Հարություն Մ.-ն տեղում մահացել է:

Սպանությունից հետո, ըստ մեղադրանքի, Արա Նազարյանը հանցագործության գործիք ինքնաձիգը, ինչպես նաև վագոն-տնակում գտնվող մյուս ինքնաձիգը՝ իրենց փամփշտատուփերով, տեղափոխել է «ՎԱԶ-2107» մեքենան:

Հարություն Մ.-ի գոտկատեղում նկատելով «Մակարով» ատրճանակ՝ Արա Նազարյանը այն վերցրել ու պահել է իր մոտ և դեպքի վայրից փախել է, բայց Աշտարակի Ն. Աշտարակցու փողոցում ավտովթարի է ենթարկվել, երկու լիցքավորված ինքնաձիգերը թողել է մեքենայի մեջ և հեռացել է վթարի վայրից:

2017 թվականի ապրիլի լույս 11-ին, ժամը 1-ի սահմաններում Արա Նազարյանը պատահական տաքսիով մեկնել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող ծանոթի՝ Արտակի մոտ: Մինչև նրա ընկերուհու տուն հասնելը՝ Աշտարակ-Երևան ճանապարհին նա, իջնելով տաքսուց, դաշտում օդ է կրակել ու դատարկել է իր մոտ եղած ատրճանակի փամփշտատուփը:

Հասնելով Արտակի ընկերուհու տուն, Արա Նազարյանը գաղտնի ատրճանակն ու դատարկ փամփշտատուփը պահել է հյուրասենյակի բազմոցի ծածկոցի տակ, ապա հեռացել է այդ տանից ու վերադարձել է Աշտարակի ավտոկայան: Այնտեղ նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:

Առաջադրված մեղադրանքում Արա Նազարյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե Հարություն Մ.-ին ճանաչել է երկար տարիներ, բայց մտերմություն արել է դեպքից 3-4 ամիս առաջ: Հարությունը վարել է «ՎԱԶ-2107» մեքենա: Այն պարբերաբար վարել է նաև ինքը: Հարությունն ապրել է Աշտարակին հարակից այգիներում՝ «Արենդ» կոչվող տարածքում տեղադրված վագոն-տնակում, որը նրա հորեղբորորդուն էր պատկանում:

2017 թվականի ապրիլի 10-ին, ժամը 13 –ի սահմաններում Աշտարակի «Թուրքի քուչա» կոչվող խաչմերուկում հանդիպել է Հարությունին, վերջինս մեքենայով էր: Մեքենայի մեջ Հարությունը վերացական հայհոյանքներ է տվել, ինքը դիտողություն է արել, իրենք վիճել են այդ պատճառով: Հետո Հարությունն իրեն տարել է «Արենդ» կոչվող տարածք՝ վագոն-տնակի մոտ, ու հեռացել է: Ինքը մտել է վագոն-տնակ, որոշ ժամանակ հետո դուրս է եկել, տաքսիով գնացել է խանութ, կոնյակ է գնել ու վերադարձել է վագոն-տնակ: Կոնյակ է խմել, ժամանակ է անցկացրել:

Մթնշաղին եկել է Հարությունը՝ մեքենայով: Մեքենան կայանել է խաղողի վազերի հետևում, մեքենայից դուրս է բերել պարկի մեջ դրված երկու «Կալաշնիկով» ավտոմատներ, բերել- դրել է սենյակի մահճակալի մոտ: Ինքը մոտեցել է զենքերին, վերցրել է դրանցից մեկը, որը առանց խզակոթի ավտոմատ էր՝ փամփշտատուփը՝ վրան: Պարկում կային ևս մեկ ավտոմատ ու երկու փամփշտատուփ:

Հարությունն անջատել է վագոն-տնակի լույսը, մոմ է վառել ու ասել է, թե պետք չի, որ փողոցից երևան տնակի լույսերը: Ինքը շարունակել է կոնյակ խմել, իսկ Հարությունը թեյ է խմել: Կեսօրին սկսված իրենց վեճը շարունակվել և թեժացել է, վերածվել է հրմշտոցի: Ինքը որոշել է հեռանալ այդտեղից, բայց Հարությունը հայհոյել է իր կնոջը: Ինքը բարկացել, «հուներից դուրս է եկել» և, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ է դարձել, սկսել են իրար քաշքշել:

Ինքը գնացել է հարևան սենյակ վերցրել է «Կալաշնիկով» ավտոմատը, լիցքավորել է: Հարությունն այդ պահին խոհանոցում էր՝ մուտքի դռան մոտ՝ իր առաջ: Ինքը կրակահերթով կրակել է նրա վրա: Նա տեղում մահացել է՝ ընկնելով տնակի հատակին:

Ինքը նկատել է նրա գոտկատեղում դրված «Մակարով» ատրճանակը, վերցրել, դրել է իր գոտկատեղը, վերցրել է նաև երկու ինքնաձիգերը՝ իրենց փամփշտատուփերով, երրորդ փամփշտատուփը շտապելու պատճառով թողել է պարկի մեջ: Ինքնաձիգերն ու փամփշտատուփերը տարել, դրել է Հարությունի մեքենայի մեջ, այդ մեքենայով դեպքի վայրից փախել է: Սակայն Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցում վթարի է ենթարկվել: Երկու ավտոմատներն ու փամփշտատուփերը թողել է մեքենայի մեջ, պատահական մեքենայով գնացել է եղբոր սանիկի՝ Արտակի՝ Երևանում գտնվող տուն՝ նպատակ ունենալով այնտեղ պահել ատրճանակը:

Քանի որ Արտակը մանկահասակ երեխա ունի, ինքը անվտանգության նկատառումներով նրա տուն չհասած՝ դաշտում ատրճանակի բոլոր փամփուշտները կրակել է օդ: Արտակի տանը մնացել է մի քանի ժամ: Ատրճանակը նրանից գաղտնի պահել է բազմոցի սավանի տակ ու հեռացել է, վերադարձել է Աշտարակի ավտոկայան, որտեղ ոստիկանները իրեն բռնել ու բերման են ենթարկել:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
Ամենադիտված