ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Գևորգ Պետրոսյանը հերթական անգամ ուրացավ Ծառուկյանին

Հայաստան

Armlife.am-ը գրում է․

Գևորգ Պետրոսյանը հերթական անգամ դավաճանեց Գագիկ Ծառուկյանին` թիկունքից հարվածելով նրան: Թե ում պատվերն է կատարում Պետրոսյանը, պարզ կլինի ապագայում, բայց, որ նա հիմա աշխատում է Ծառուկյանի դեմ, միանշանակ է: Պետրոսյանը Ծառուկյանին անվանում է իր բարեկամը, իր ավագ ընկերը, և ստացվում է, որ նա ուրանում է իր ավագ ընկերոջն ու բարեկամին, ինչը նրա պարագայում արտառոց չէ, այլ կենսակերպ է: Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:

2009թ. Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ քվոտայով նշանակվեց աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, բայց կուսակցությունում շատ արագ հասկացան, որ այդ պաշտոնը Պետրոսյանի համար չէ, նա պաշտոնավարեց ընդամենը վեց ամիս: Նախարարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Գևորգ Պետրոսյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, համարելով, որ եթե կուսակցությունը իրեն պաշտոն չի տալիս, ապա իր ինչին է պետք նման կուսակցությունը: Հիմա Պետրոսյանը ասում է.  «Ծառուկյանն իմ ավագ եղբայրն է, իմ քաղաքական ղեկավարը, նա իմ կյանքում մեծ ներդրում ունեցած մարդ է, ես չեմ կարող իր հեղինակությունն ուրանալ… Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին»: Բա, եթե այդպես է, ինչու 2010-ին դուրս եկար ԲՀԿ-ից և մինչև Ծառուկյանը հանգամանքների բերումով չլքեց ԲՀԿ ղեկավարի պաշտոնը, նոր միայն հետ չվերադարձար ԲՀԿ:

 

2015թ. Պետրոսյանը անձամբ է խնդրել այդ ժամանակվա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին իրեն վերականգնել կուսակցությունում: Բայց կուսակցության անդամությունը վերականգնելուց հետո Պետրոսյանը սկսեց կատաղի պայքար մղել Զոհրաբյանի դեմ, ցանկանալով զբաղեցնել նրա տեղը: Մարդը տառապում է նարցիսիզմով, համարում է, որ իրենից խելոք ու գրագետ մարդ աշխարհում չկա, ուղղակի գնահատող չկա: Մեկ տարի հետո ԲՀԿ-ականները կրկին ստիպված եղան նրան հեռացնել կուսակցությունից: Պետրոսյանը երրորդ անգամ ԲՀԿ անդամ դարձավ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի պատգամավորական մանդատ ստանա: Նրա թեկնածությունը առաջադրվել էր Նոր Նորքի թիվ 1 ընտրատարածքում: Ընտրությունների արդյունքում` Պետրոսյանը ստացավ ընդամենը 1120 ձայն, զբաղեցնելով պատվավոր 6-րդ տեղը:

Միայն Գագիկ Ծառուկյանի բարեհաճության շնորհիվ նա դարձավ պատգամավոր, քանի որ Ծառուկյանի հորդորով 5 հազար և ավելի ձայներ ստացած թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին, իրենց տեղը զիջելով ընտրողների կողմից մերժված, կուսակցությանը երեք անգամ դավաճանած մարդուն: Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ խմբակցությունում ամենաքիչ ձայնով պատգամավոր դարձած մարդն է: Ծառուկյանի կողմից իր հանդեպ դրսևորած այդ մարդկային վերաբերմունքին, Պետրոսյանը պատասխանում է դավաճանությամբ, և թիկունքից հասցված հարվածով:

Պետրոսյանը քծնում է Ծառուկյանին, նրան անվանում է իր ավագ ընկեր, իր բարեկամ և այլն, փորձելով ցույց տալ, թե իր թշնամին Նաիրա Զոհրաբյանն է, բայց ոչ Գագիկ Ծառուկյանը: Բայց սա էժանագին «տրյուկ» է, որով հնարավոր չէ խաբել նույնիսկ մեկ տարեկան երեխային: Գևորգ Պետրոսյանը իսկական հակաքարոզչություն է ծավալել ԲՀԿ-ի և նրա ղեկավարի դեմ, որովհետև եթե Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն պարտվի, դա չի լինելու միայն Նաիրա Զոհրաբյանի պարտությունը, այլ կլինի ավելի շատ ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի պարտությունը: Ինչպես և հաղթանակը լինելու է Ծառուկյանի և թիմի հաղթանակը:

 

Բայց Պետրոսյանը բաց հայտարարում է, որ ինքը այդ թիմում չէ, նա անցել է «թշնամու» ճամբարը, որովհետև միայն «թշնամին» կարող է նման հակաքարոզչություն իրականացնել: Որևէ այլ կուսակցություն, որևէ այլ մարդ, դեռևս նման կեղտոտ հակաքարոզչություն չի իրականացրել: Եթե նրա պայքարը լիներ միայն Զոհրաբյանի դեմ, նա կարող էր իր կուսակցության ղեկավար, իր բարեկամ ու ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին ասել, որ համաձայն չի կուսակցության որոշման հետ և չի քվեարկի Զոհրաբյանի օգտին:

Բայց Պետրոսյանը հատուկ իմանալով, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հաստատվելու է Զոհրաբյանի թեկնածությունը, չի ներկայացել նիստին, հարկ չի համարել նիստում ասել իր կարծիքը, այլ ֆեյսբուքում սկսել է հակաքարոզչություն ԲՀԿ-ի և նրա ղեկավարի դեմ: Թե ո՞վ է այս քարոզարշավի հովանավորը, և ի՞նչ են խոստացել դրա դիմաց Պետրոսյանին, ինչպես նշեցինք, պարզ կլինի ապագայում:

Հ.Գ. Գևորգ Պետրոսյանը Ծառուկյանի դեմ դուրս գալով չի ցանկանում հանձնել այն մանդատը, որը նվեր է ստացել Գագիկ Ծառուկյանից: Մինչդեռ, նա իր հայտարարության մեջ բառացիորեն ասել էր. «Եթե նրա (Գագիկ Ծառուկյանի-խմբ.) ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»: Եթե թիմում անելիք չունես, բարի եղիր երրորդ թե չորրորդ անգամ դուրս գալ ԲՀԿ-ից, և վայր դնել նվեր ստացած մանդատը: Բայց Գևորգ Պետրոսյանը դա չի անի, որովհետև նա հասկանում է, որ այլևս երբեք պատգամավոր չի դառնալու, ինքը մերժված է հասարակության և ընտրողների կողմից, բացի այդ, մանդատը պետք է պատգամավորի կարգավիճակում Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեմ պայքարը շարունակելու համար:

ArmLife.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված