Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նախկին պատգամավորը իրեն ծեծի է ենթարկել
ՀասարակությունԵրեկ օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խաչատրյանը, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետև ծեծի է ենթարկել։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ Խաչատրյանը նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում «Աջ ականջախեցու, ամնկահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածնքեր», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։