Պատգամավորների երաշխավորագիրն արդեն Դատախազությունում է
ПравоՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ պատրաստվում է նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրի միջնորդությունը, որը ստորագրել էին ԱԺ 45 պատգամավորներ, ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ միջնորդության դիմումն արդեն ստացել են։
«Այժմ քննարկման փուլում է։ Դատավարական ժամկետ կա, որի ընթացքում պատասխան կլինի»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին միացել է 45 պատգամավոր:
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր: