Մայրիկնե՛ր, առաջին վեց ամիսներին երեխաներին կերակրեք միմիայն կրծքով (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը հայտնում է, որ Մանիլայում ավելի քան 2000 մայր կառավարության կազմակերպած միջոցառման ժամանակ կրծքով կերակրել է իր երեխային՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով կառավարական ծրագրին, որի նպատակն է ստիպել ավելի շատ կանանց երեխաներին կրծքով կերակրել։ Իշխանությունների կազմակերպած միջոցառումն ուղղված է եղել Ֆիլիպիններում մանկական մահացության դեմ պայքարին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խորհուրդ են տալիս բոլոր մայրերին առաջին վեց ամիսներին երեխաներին կերակրել միմիայն կրծքով։ Կազմակերպությունները նշում են, որ այսօր ավելի շատ կանայք նախընտրում են կրծքով կերակրելու փոխարեն իրենց նորածին երեխաներին կաթնային խառնուրդ տալ։