Արազ Օզբիլիսը հանդես կգա Նիդեռլանդներում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի մեկ այլ առաջնությունում:
Հայ կիսապաշտպանը այսուհետև հանդես կգա Նիդեռլանդների առաջնությունում: Օզբիլիսը վարձավճարով կխաղա հոլանդական բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլեմ 2-ի» կազմում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Օզբիլիսի վարձակալությունը դեռևս նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:
Արազ Օզբիլիսը համարվում է «Այաքսի» մարզադպրոցի սան: