«Նաիրիտի» 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է, վճարվել է 55 մլն դրամ. փոխվարչապետ
Բլոգոսֆերա«Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ»,-տեղեկացրել է նա։ Վերջինս նաև գրել է, որ միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։
«Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,-եզրափակել է փոխվարչապետ Միրզոյանը։