Հսկայական «հայկական» վարունգը հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերBBC News-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքում հնդիկ ֆերմեր Ռագբիր Սինգհ Սանգերան 130 սմ երկարությամբ վարունգ է աճեցրել իր ջերմոցում, որը, նրա կարծիքով, կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:
Ֆերմերը ցանել է վարունգի սերմերը չորս ամիս առաջ, և այդ պահից ի վեր վարունգն անդադար աճում է: Բրիտանացի մասնագետների կարծիքով՝ սա սովորական վարունգի տեսակ չէ:
«Հավանաբար, սա ոչ թե «սովորական վարունգ» է, այլ «հայկական վարունգ», որը սեխի տեսակ է, այսինքն ենթարկված է գենետիկական փոփոխության», - ասել է հսկայական բանջարեղենի աճեցման ոլորտի փորձագետ Փիթեր Գլեյզբրուքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտնել են, որ գրքում գոյություն չունի «հայկական վարունգի» երկարության ռեկորդ և որ բոլոր ցանկացողները կարող են գրանցման հայտ ներկայացնել: