«Արցախ»-ի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական
Սպորտ«Արցախ»-ի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական:
Ֆուտբոլիստներ Էմիլ Եղիազարյանը, Գրիգոր Աղեկյանը, Հովհաննես Պողոսյանը և Հովհաննես Նազարյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մեր Մ21 ազգային թիմը օգոստոսի 15-ին Քիշնևում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի Մ21 հավաքականի հետ: