ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահմյանին մեղադրանք առաջադրելու լուրերի մասին
ԻրավունքՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, այսօր Կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրուցի ժամանակ ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերրքեց «Մարտի 1-ի» գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբարահամյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրերը։
«Չեմ կարող ասել՝ քննությունը ցույց կտա»,-ասաց ՀՔԾ պետը։
Նա նշեց, որ «Մարտի 1-ի» -ի գործով նոր անձանց դեմ մեղադրանք դեռևս չի առաջադրվել և առաջադրվելու դեպքում կտեղեկացնեն հանրության։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է։