Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
СпортԻնչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին գրում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի «Ալաշկերտ»-«Փյունիկ» ու երրորդ տուրի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումները հետաձգվել են: