Փրկարարները տան նկուղից կատարել են ջրահեռացման աշխատանքներ
АрменияՕգոստոսի 9-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պետրովի փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան նկուղից (մոտ 70 քմ) հատուկ տեխնիկայի օգնությամբ (ջրի բարձրությունը 15սմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ ( մոտ 50տ):