Թրամփի կնոջ ծնողները ԱՄՆ քաղաքացիություն են ստացել
СШАԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի ծնողները ԱՄՆ քաղաքացիներ են դարձել։
Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ Վիկտոր և Ամալյա Քնավսերի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ օգոստոսի 9-ին։ Փետրվարին զույգը Միացյալ Նահանգներում բնակության իրավունք էր ստացել։
Մելանյա Թրամփը, որի օրիորդական ազգանունը Քնավս է, ծնվել է Նովո–Մեստոյում՝ Սլովենիայում, որն այն ժամանակ Հարավսլավիայի կազմում էր գտնվում։ Նրա հայրը մեքենաների առք ու վաճառքով էր զբաղվում, իսկ մայրն աշխատում էր կարի ֆաբրիկայում։ 16 տարեկանից Մելանյան մոդելային բիզնեսով է զբաղվել։ 1996 թվականից ապրում է Նյու Յորքում։ Թրամփի հետ ամուսնացել է 2005 թվականի հունվարին, 2006-ին ԱՄՆ քաղաքացի է դարձել։