Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն 

Արման Թաթոյանի հայտարարությունը վերջին շրջանում քննվող քրեական գործերի քննության գործընթացի վերաբերյալ

Իրավունք

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը.

«Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ: Այս ամենին նպաստող գործոններից են նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները:

  1. Հանցավորության դեմ պայքարն, իհարկե, պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից:

Այս հիմնարար խնդիրը, սակայն, նպատակին կարող է ծառայել բացառապես այն դեպքում, երբ պահպանվեն այդ գործընթացի իրավական բոլոր սկզբունքները: Դրանցից շեղումը չի կարող արդարացվել անգամ հանցավորության դեմ պայքարի իրավաչափ նպատակով:

  1. Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային պահանջ է անմեղության կանխավարկածի՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի պահպանումը: Սա ենթադրում է, որ բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:

Իրենց հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոն, ում քաղաքացին ընկալում է պետության, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի ներկայացուցիչ: Ընդ որում, որքան բարձր է անձի պաշտոնն ու ստանձնած պատասխանատվությունը, այնքան ավելի բարձր են պահանջները նրա վարքագծի ու խոսքի նկատմամբ:

  1. Անթույլատրելի են նաև պետական մարմինների կողմից իրավական բովանդակությունից զուրկ և քրեական վարույթին առնչություն չունեցող այնպիսի ձևակերպումներն ու գնահատականները, որոնք կարող են հասարակության մոտ զգայական արձագանքներ առաջացնել կամ անմիջականորեն նպաստել դրանց ձևավորմանը:
  2. Սրանք արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի՝ անմեղության կանխավարկածի պահանջներն են: Դրանց չպահպանումը կարող է արժեզրկել հանցավորության դեմ պայքարի նպատակները և խաթարել արդարադատության ողջ գործընթացը:
  3. Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի հետ կապված ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնատար անձինք անում են հայտարարություններ ու տալիս գնահատականներ, որոնք ակնհայտորեն առաջացնում են անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ այն պայմաններում, երբ առկա չէ օրինական ուժի  մեջ մտած դատական ակտ: Արդյունքում, առաջանում է հանրային բարձր ճնշում դատարանի նկատմամբ:
  4. Սա այն գործոններից է, որ նպաստել է նաև փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ սխալ ընկալումների ձևավորմանը, սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված վիրավորական մեկնաբանություններին ու նույնիսկ սպառնալիքներին: Այսպիսի մեկնաբանություններ են արձանագրվել նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնող մի շարք անձանց կողմից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

  1. Դիտարկումը վկայում է, որ առկա են նման ընկալումների խորացման վտանգավոր միտումներ՝  առավել ևս հաշվի առնելով, որ ակնհայտորեն ավելացել է այն անձանց թիվը, ովքեր ընգրկված են սոցիալական ցանցերում քննարկումներին: Ընդ որում, զգալի թիվ են կազմում նաև առերևույթ կեղծ օգտատերերը, ում մեկնաբանություններն առանձնանում են ագրեսիվությամբ: Այս ամենն իր հերթին հանգեցրել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականության խորացման:
  2. Միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու համար:

Ի վերջո, պետք է հիշել, որ վերը նկարագրվածը կարող է դրվել քրեական գործին ներգրավված անձանց իրավունքների խախտումներ արձանագրելու հիմքում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել նաև քրեական հետապնդման ենթարկվող կամ ենթարկված անձի արդարացման»,

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Ամենադիտված