Արտակարգ դեպք
ՀայաստանShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգինա գյուղի տներից մեկի բակում մեծ քանակի խոտի դեզ է վառվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի դեպի տների կողմ:
Ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Գարուշ Հարությունյանի գլխավորությամբ: Հրշեջները գյուղացիների հետ կարողացել են կանխել կրակի տարածումը, սակայն արդեն մի քանի ժամ է, պայքարում են կրակը մարելու համար: Հրշեջները մի քանի անգամ են գնացել ջրի ետևից, քանի որ հրշեջ-ավտոմեքենայում եղած ջուրը օգտագործվում էր կրակի դեմ պայքարում: Ամբողջովին մոխրի է վերածվել նշված գյուղի Մաշտոցի փողոցի 8-րդ տան բնակիչներ, ամուսիններ Ռշտունի և Սաթենիկ Պետրոսյաններին պատկանող մոտ 1000 հակ խոտը: Հրդեհի արդյունքում Պետրոսյանները նաև մեծ թվով հավի և ճտերի կորուստ են ունեցել: Միայն հարևանների օգնության շնորհիվ էր, որ նրանց խոզերը ու գոճիները փրկվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով, 11 շունչ են բնակվում տանը, և իրենց օրվա հացը վաստակում են հողատնտեսությամբ ու անասնապահությամբ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: