Անի Երանյանի երաժշտական անակնկալը (տեսանյութ)
ՏեսանյութերԴերասանուհի Անի Երանյանը, ով այժմ բնակվում է Մոսկվայում, ժամանակավոր դադար է հայտարարել իր դերասանական կարիերայում և սկսել քայլեր անել երաժշտության ոլորտում։ Անին Instagram-ում նոր տեսահոլովակի անոնսն է հրապարակել:
Այսուհետ նա հանդես կգա ANI’E կեղծանվամբ: Հայտնի է նաեւ երգի անվանումը. «Only you», որը նշանակում է «Միայն դու»:
Անի Երանյանը ռուսերենով մեկնաբանություն է թողել. «Հարգելի ընկերներ, ահա շատ շուտով կլինի երկար սպասված «Only you» երգի տեսահոլովակի պրեմիերան: Սպասո՞ւմ եք»: