Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստանում է (տեսանյութ)
ՏեսանյութերՔիչ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ապավեն» մաքսային պահեստից ուղիղ եթերում ցուցադրեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրված շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը։
«Պետք է շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը նման օգնության համար։ Որոշ ժամանակ անց այն կհագեցնենք և կտրամադրենք բուժհաստատություններին»,-ասաց Թորոսյանն ուղիղ եթերի ժամանակ հավելելով՝ «չինական է, բայց բարձ որակի։ Մենք գիտենք երկրներ, որ միայն այս շտապօգնության մեքենաներն են օգտագործում»։