Ռոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթող
ՍպորտՀայ շախմատիստների փայլուն հաղթանակով ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Հովհաննիյսնը, իսկ Պետրոսյանը արժանացավ արծաթե մեդալի: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարում մեր 3-րդ պատվիրակ Սամվել Տեր-Սահակյանը, ով մրցաշարի մեծ մասը ընթանում էր առաջատարների խմբում, վերջնամասում երկու պարտություն կրեց և միավորով գրավեց միայն 23-րդ հորիզոնականը: