Ով կփորձի կանգնել ժողովրդի ճանապարհին՝ կհայտնվի պատմության աղբանոցում. Փաշինյանն ուղիղ եթերում է
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է.
«Բոլոր հարցերի պատասխանները՝ օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքում»,-ուղիղ եթերի ընթացքում ասաց Փաշինյանը:
«Հավատացած եղեք ՀՀ-ում չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ։ Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում։ Պետության և ժողովրդի առջև հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով»,-ասաց Փաշինյանը հավելելով՝ «Մենք չենք ցանկանում թալանված գումարները տեղափոխել մեր գրպաններ, մենք ուզում ենք այդ գումարները վերադարձնենք ՀՀ պետական բյուջե»։
«Թավշյա հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի, որովհետև ՀՀ-ն ունի մի տեր և դա ՀՀ քաղաքացին է»,-ամփոփեց վարչապետ։