Լիոնել Մեսսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական
Sport«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ տարվա ընթացքում չի հրավիրվելու Արգենտինայի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է TNT Sports-ը:
Նշվում է, որ Մեսսին որոշել է վերջնականապես չհեռանալ Արգենտինայի ազգային թիմից, բայց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լիոնել Սկալոնիի հետ պայմանավորվել է, որ այս տարի չի հրավիրվելու: