Հավատում ենք մեր հաղթանակին. Մանուչարյանը Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասին
Տեսանյութեր«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն անդրադարձել է Ռումինիայի չեմպիոն «Կլուժ»-ի դեմ կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղին:
«Տրամադրությունը շատ լավ է: Չնայած հոգնած ենք, սակայն դա չխանգարեց անցկացնել լավ մարզում:
Ինչ վերաբերում է «Կլուժի» հետ խաղին, իհարկե, շանսերը շատ մինիմալ են, բայց մենք հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը:
Մանուչարյանի խոսքը ամբողջությամբ` տեսանյութում:
Տեսանյութը «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության