«ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում. Էմմին կշարունակի Նադեժդա Սարգսյանի աշխատանքը
ԼուսանկարներԵրգչուհի Էմմին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ես երբեք չեմ դադարել երազել, քանի որ ծնողներս միշտ իրականացրել են երազանքներս։ Հիմա իմ հերթն է իրականացնել նրանց երազանքները, և պահպանել արդեն իսկ ստեղծված գործերը։
Այսուհետ «ԴՈ ՌԵ ՄԻ» - ն կգործի նոր հասցեում: Նադեժդա Սարգսյանի հիմնած պրոֆեսիոնալ դպրոցը, տարիների ապացուցված աշխատանքը, ուսուցիչները կշարունակեն մեր սաներին ճանապարհ հարթել միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում»,- գրել է երգչուհին: