Ֆեդերերը շարունակում է պայքարը (տեսանյութ)
ՍպորտՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան:
Առաջին շրջանում աշխարհի երկրորդ ռակետը 6:4, 6:4 հաշվով հաղթել է Պետեր Գոյովչիկին:
Պայքարը տևել է 1 ժամ 13 րոպե:
Երրորդ շրջան դուրս գալու համար Ֆեդերերը կպայքարի արգենտինացի թենիսիստ Լեոնարդո Մայերի հետ, ով երկրորդ շրջանում 7:6 (9:7), 6:4 հաշվով առավելության է հասել Լյուկ Պուի նկատմամբ: