Իտալիայի հրաշքներից մեկը՝ Պիզայի աշտարակը ( լուսանկարներ, տեսանյութ)
VideoՊիզայի աշտարակը գտնվում է Իտալիայում` Պիզա քաղաքում եւ համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Այն կառուցված է սպիտակ մարմարից: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին, շինարարության ընթացքում: Պիզայի աշտարակը հայտնի է նաև որպես «Ընկնող աշտարակ»:
Մի քանի հետաքրքիր փաստ Պիզայի աշտարակի մասին.
1.Աշտարակի շինարարությունը իրականացվել է երկու փուլով և երկու ընդմիջում է արվել՝ ընդ որում բավական երկար: Շինարարությունն իրականացվել է 1173-1360 թվականներին: Աշտարակի թեքվելու պատճառներն անհայտ են, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք տակից ողողելով` զգալիորեն ազդել են հիմքի վրա, կամ էլ աշտարակի հիմքերը հուսալի չեն եղել:
2.«Ընկնող աշտարակի» շինարարությունը սկսել է վարպետ Բոննանո Պիզանոն: Երբ տեսանելի է դարձել աշտարակի թեքվածությունը, արդեն իսկ առաջին հարկը և սյուների երկու օղակները կառուցված էին: Շինարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Պիզանոն լքել է քաղաքը:
3.Մինչ այն պահը, երբ այն դեռ չէր վերականգնվել, նրա թեքվածությունը դեպի հարավ 5,5 աստիճան էր: Այս պահի դրությամբ աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:
4.Պիզայի աշտարակը կշռում է 14 500 տոննա, իսկ բարձրությունը 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է: Աշտարակն ունի 296 աստիճան:
5. Կա մի լեգենդ, ըստ որի Պիզայի աշտարակում է իր փորձերն արել Գալիլեո Գալիլեյը: Ասում են, որ Գալիլեը կանգնում էր աշտարակի վերին հարկում եւ վայր էր նետում տարբեր առարկաներ:
6.Աշտարակն ունի յոթ զանգեր, և դրանք բոլորն էլ հարմարեցված են երաժշտական յոթ նոտաների վրա: Պիզայի աշտարակի զանգակատունը համարվում է ամենագեղեցիկ հնչեղություն ունեցողը:
7.Ի սկզբանե նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է ունենա 10 հարկ, իսկ աշտարակի բարձրությունը պետք է լիներ 98 մետր, սակայն կառուցվել է միայն 56 մետր:
8.Աշտարակի կեսը վերակառուցել են 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսել է մասնակցել շինարարությանը 1275 թվականին: Նա կարողացել է ավարտին հասցնել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի շինարարությունն ավարտվել է 1350 թվականին` Անդրեա Պիզանոյի ղեկավարությամբ և նա էլ աշտարակի ամենավերևում տեղադրել է հայտնի զանգակատունը: