Առաջին հետկանչը. նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից
Արտաքին ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան։ Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու։ Խոսքը գնում է ոչ դիվանագետների կամ նրանց մասին, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով։
Մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ Օլեգ Եսայանին հետ է կանչել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Օլեգ Եսայանին հետ կանչել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակել Արմեն Ղևոնդյանին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Ղևոնդյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: