Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զրահատեխնիկայի միջոցով հաղթահարել են ջրառատ գետերը և արգելքները
ArmeniaՌուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում մարտական կրակով հաղթահարել են լեռնային գետերը և արգելքները «Կամխուդ » լեռնային հրաձգարանում:
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մինչ ջրային արգելքները հաղթահարելը, զինծառայողների հետ անցկացվել է հրահանգչական-մեթոդական պարապմունքներ՝ ԲՄՊ-2 զրահամեքենայի միջոցով ջրային արգելքները հաղթահարելու, մանևր կատարելու և հետադարձ ընթանալու վերաբերյալ:
Վաշտային մարտավարական զորավարժությունների ընթացքում զինծառայողները զրահամեքենայի միջոցով առավելագույն արագությամբ հաղթահարել են 100 մետր երկարությամբ լեռնային գետեր, այդ ընթացքում հաղթահարելով արգելքները, պտույտ և մանևր կատարելով պայմանական հակառակորդի խորտակված զրահատեխնիկայի մոտով:
Հայաստանում երկկողմ վաշտային մարտավարական զորավարժություններում,