Կոլիզեյ՝ ամենամեծ ամֆիթատրոնը. հետաքրքիր փաստեր (տեսանյութ, լուսանկարներ)
ФотографииԿոլիզեյ... Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից մեկը:
Ներկայացնենք Կոլիզեի մասին մի քանի հետաքրքիր փաստ.
1.Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն: Կոլիզեյի շինարարությունը սկսվել է Հռոմում՝ մ.թ 72 թվականին Վեսպասիան կայսրի հրամանով: Շինարարությունն ավարտվել է 80 թվականին, կայսր Տիտեի (Վեսպիասանի որդի) օրոք:
2. Կար ժամանակ, երբ հայտնի տխրահռչակ կայսր Ներոնը, կոլիզեի կողքին կառուցել էր իր բրոնզե արձանը, որի բարձրությունը 35 մ էր:
Սկզբում արձանը գտնվում էր Ներոնի «Ոսկե տան» նախասրահում, սակայն կայսր Ադրիանի ղեկավարած ժամանակաշրջանում այդ արձանը որորշվել էր ավելի մոտեցնել ամֆիթատրոնին: Որոշները համարում են, որ Կոլիզեյ անվանվել է Կոլլոս Ներոն կայսրի պատվին:
3. Ներոնի «Ոսկե տունը» կառուցվել է 64 թվականի մեծ հրդեհից հետո, նրա տարածքում գտնվում էր նաև արհեստական լիճ: 68 թվականին Ներոնի մահից հետո կայսր է հռչակվել Վեսպասիանը: Վեսպասիանը Ներոնի մահից հետո քանդել է նրա տունը և այդ տարածքը հանձնել է ժողովրդին և սկսվել է ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները մարդկանց զվարճանքների համար:
4.Երուսաղեմի պաշարումից հետո, կայսրն ամբողջովին վերացրել է Երուսաղեմի տաճարը, որից մնացել է միայն «Լացի պատ» կոչվող մասը, որը մինչ այսօր գոյություն ունի: Հետո սկսվել է Կոլիզեի կառուցումը, որի ժամանակ օգտագործվել է «Ոսկե տան» ավիրվածությունից մնացած շինանյութը:
5. Կոլիզեյի ամֆիթատրոնը երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է:
6.Կոլիզեյը կառուցված է ցեմենտից և քարից: Կոլիզեյի արենայի երկարությունը 85,75 մ է, իսկ լայնությունը՝ 53,62մ: Իսկ պատերի բարձրությունը 48-50 մ է:
7.Կոլիզեյը տեղավորում էր 50000 հանդիսատես: Ամեն մի հանդիսատեսի նստատեղի լայնությունը 35 սմ էր:
8. 400 տարի շարունակ Կոլիզեյի արենայում մարտեր են ացկացվել զինվորականների, նախկին զինվորականների, ստրուկների, հանցագործների և կամավորների միջև: Մարտիկներին ընտրում էին, ըստ քաշի, հասակի, կռվելու ունակությունների: Այս բոլոր մարտերը անցկացվում էին Հռոմի բնակիչների ժամանցը ապահովելու համար:
9.Բացի գլադիատորներից մենամարտեր էին անցակցվում նաև կենդանիների միջև: Արենայում հնարավոր էր տեսնել առյուծների, վագրերի, փղերի, արջերի և այլ էկզոտիկ կենդանիների: Կենդանիների մարտերը անվանում էին «առավոտյան մարտեր», իսկ գլադիատորներինը «երեկոյան մարտեր»: Արենայի ամբողջ պատմության ընթացքում մահացել է 400000 մարդ և 1000000 կենդանի:
10.Գեղեցիկ մարմարե քարերը, որոնցով կառուցված էր Կոլիզեյը, մեծ ուշադրություն էր գրավում: 847 թվականի երկրաշարժից հետո Հռոմեացի քահանաները և արիստոկրատները սկսեցին հավաքել այդ մարմարե քարերը, որպեսզի կառուցեն եկեղեցիների կամ տների պատերը:
11.Կոլիզեյը ամենաշատ այցելություն ունեցող վայրն է Իտալիայում: Ամեն տարի այցելում է մոտ 6 միլիոն զբոսաշրջիկ:
12.Միլիարդատեր Դիեգո Դելլա Վալլեն որոշել է 33 միլիոն դոլար ներդրում կատարել Կոլիզեյի վերականգման աշխատանքների համար, որը սկսվել է 2013 թվականից: Իտալիայի մշակույթի նախարարությունը ծրագրավորում է վերականգնել և դարձնել Կոլիզեյը այնպիսին, ինչպիսին եղել է 19-րդ դարում: