00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համարՕրվա խորհուրդըԵրևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին

«Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին

Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին:

Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

«Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությանը: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բացառիկ երևույթ է: Սա ոչ միայն հեղափոխություն էր, այլ համաշխարհային մակարդակի գործընթաց: Հայաստանում կատարվածը միջազգային հանրությունն ընկալել է որպես ունիկալ երևույթ»,-նշում է գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը:

Ի դեպ, սա հեղինակի առաջին մեծամասշտաբ աշխատությունն է: Ստեփան Գրիգորյանն առանձնահատուկ կարևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդյունավետ աշխատանքը Թավշյա հեղափոխության իրականացման գործում: Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը կոտրեց ամբողջ ընթացքում հրապարակում կանգնելու և հանրահավաք անցկացնելու ավանդույթը՝ տեղաշարժվելով ու քայլելով տարբեր տարածքներում:

Ստեփան Գրիգորյանը միջազգայնորեն ճանաչված քաղաքագետ և փորձագետ է: Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այժմ Ստեփան Գրիգորյանը 2012-ին հիմնադրված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահն է:

Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետևել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև դրանց անմիջական մասնակիցն է եղել: Հեղափոխության օրերին գրքի հեղինակն անգամ ձերբակալվել է: Գրիգորյանը հեղափոխության օրերին պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառում է նաև բազում լուսանկարներ: Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն տարբերակներով, անգլերեն տարբերակը կհրատարակվի ավելի ուշ:

դիտվել է 1400 անգամ
Լրահոս
24 Սեպ
Առանց ներքնազգեստի Էմիլի Ռատաժկովսկին (լուսանկարներ) Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համարՕրվա խորհուրդըԵրևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի իշխանափոխությունը անվանել է «ֆանտաստիկ օրինակ»Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը առաջին անգամ բեմահարթակին (լուսանկարներ)Չուրանաք տրված քվեները․ Արթուր ԵղիազարյանՀզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ, հզո՜ր քաղաքացի․ Նիկոլ ՓաշինյանՍովն ու անորոշությունը ընդամենը 5 ամիս անց գրոհելու են Կառավարության դարպասների վրա․ ԲՀԿ պատգամավորԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 18 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,34 % Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է․ այնտեղ արդեն տոնում են հաղթանակը«2004֊ից տեղամասերում կռիվ ենք տվել, որ մոտեցնենք էս օրը»․ Արարատ ՄիրզոյանԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Ոստիկանները բացահայտել են առանձնատնից գողություն կատարողին և կազմակերպչին ՄԻՊ-ը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է 46 ահազանգ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացել
Ամենադիտված