Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքը.
ՀայաստանԵրևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Վարչապետը ելույթով կամփոփի իր պաշտոնավարման 100 օրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը: