ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը». հեղափոխության երկրորդ փուլը սկսված է

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվան նվիրված երեկվա հանրահավաքը, ըստ էության, ոչ միայն կոշտ վերջնագիր էր, այսպես կոչված, հակահեղափոխությանը, այլ նաև կարևոր էր՝ հասկանալու, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել իր առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները: Խոսքը առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին է, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել հեղափոխության հաղթանակի և դրա ինստիտուցիոնալացման մասին:

Կոռուպցիայի դեմ պայքարը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Փաշինյանը, ինչպես երևում է, չի սահմանափակվի դատավորների փոփոխությամբ, թերևս այն պարզ պատճառով, որ դատական համակարգում տարիների ընթացքում գոյացած «չարորակ ուռուցքը» բուժել հնարավոր չէ, այն պետք է հեռացնել, ինչն էլ, իհարկե, մեկ օրվա գործ չէ: Եվ այն պարագայում, երբ նոր իշխանությունները ծավալել են կոռուպցիայի դեմ պայքարի նման լայն արշավ՝ դատական համակարգը իներցիոյով շարունակում է աշխատել «վերևներից» եկած հրահանգով: Բայց արի ու տես, որ այդ «վերևները» բնավ էլ նոր կառավարությունը չէ: Հենց այս հանգամանքի վրա էր Փաշինյանը հրավիրում հանրության ուշադրությունը:

Ի հակադրումն գործող դատական համակարգի, վարչապետը առաջարկում է ստեղծել այլընտրանքային արդարդատության մարմիններ, ըստ էության, ռազմական տրիբունալներ, սակայն հիմնված միջազգային պրակտիկայում կիրառվող անցումային արդարադատության սկզբունքների վրա: Եթե դիտարկելու լինենք, թե ինչ գործառույթներ են կատարում վերոնշյալ մարմինները այդ նույն միջազգային պրակտիկայում, ապա պետք է նշել, որ որպես կանոն, արդարադատության այլընտրանքային մարմինները կատարում են հետևյալ գործառույթները՝ նախկին վարչախմբի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած իրավախախտումների հայտնաբերում և բացահայտում, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողություն և նրանց գործողությունների պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականների կազմում և հրապարակում:

Ոչ պակաս կարևոր է, թե ովքեր են ստանձնելու անցումային արդարադատությունը իրականացնելու պատասխանատվությունը, ովքե՞ր են լինելու ատենակալները: Ինչպես պարզ դարձավ Փաշինյանի ելույթից, նա նախընտրում է նման նուրբ հարցերի լուծումը թողնել հրապարակին՝ հիմնվելով ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա: Սա ենթադրում է նաև այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացում: Փաշինյանը երեկվա հանրահավաքի ժամանակ որոշակիորեն բացել է խաղաքարտերը, հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր տարբերակի մասին:

Ինչպես և կանխատեսում էինք՝ Փաշինյանը ճիշտ է գնահատել խորհրդարանական մեծամասնությանը՝ իր վարչապետության համար պոտենցիալ ական լինելու հանգամանքը: Եթե մինչ Մարտի 1-յան կծիկի բացումը և Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը ապա ազատ արձակումը՝ խորհրդարանական ուժերը չունեին Փաշինյանի շուրջ չհամախբվելու տարբերակ, այժմ իրավիճակը փոխվել է: ԱԺ երկու քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն թաքցնում իրենց համակրանքը երկրորդ նախագահի նկատմամբ: ԲՀԿ թեև նախընտրում է լռել այս հարցում, սակայն լռությունը Փաշինյանի համար նույնպես վտանգավոր նախանշան է: Հետևաբաև նա ցանկանում է մինիմալի հասցնել սաբոտաժի ցանկացած դրսևորում խորհրդարանում՝ դիմելով սահմանադրական բարեփոխումների, որոնց արդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել ոչ միայն վարչապետի հրաժարականի, այլ նաև՝ խորհրդարանի ինքնալուծարման միջոցով: Այստեղ էլ, իհարկե, Փաշինյանի խնդիրը բավական բարդ է: Նախ պետք է խորհրդարանին համոզել ընդունել սահմանադրական բարեփոխումները, անցկացնել հանրաքվե, այնուհետև այդ նույն խորհրդարանին համոզել ինքնալուծարվել: Ո՞ւնի արդյոք Փաշինյանը բավականաչափ լծակներ այդ կերպ ազդելու խորհրդարանի որոշումների վրա, և եթե այո՝ այդ դեպքում ինչո՞ւ է զգուշանում սաբոտաժից: Չէ՞ որ, նույն այն լծակների կիրառմամբ, որով վարչապետը պատրաստվում է խորհրդարանին ստիպել ինքնալուծարվել, կարող էր նույն այդ խորհրդարանին ստիպել՝ ընտրել իրեն վարչապետ, չգնալ սաբոտաժի և չփորձել ժողովրդի թիկունքում «խաղեր տալ»:

Այնուամենայնիվ, երեկվա հանրահավաքը տվեց թեև ոչ բոլոր, սակայն որոշ կարևորագույն հարցերի պատասխաններ: Փաշինյանը ներկայացրեց իր գործողությունների ճանապարհային քարտեզը, մնացածը կախված է քաղաքական կամքից և իհարկե՝ ռեալ –պոլիտիկի իրողություններից…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված