Kinder շոկոլադի գովազդից հայտնի տղան արագորեն «նվաճում» է համացանցը (լուսանկարներ)
Լուսանկարներwoman.ru-ն ներկայացնում է Kinder շոկոլադի գովազդից հայտնի Ջոշ Բեյթսոնինոր։ Լոնդոնում ծնված Ջոշը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում 5 տարեկանում, երբ նրա մայրը նրան բերել է Kinder-ի գովազդի համար անցկացվող քասթինգի։ Երկնագույն աչքերով, ժպտադեմ փոքրիկը միանգամից գրավել է ընկերության աշխատակիցներին, և արդեն ավելի քան 15 տարի համարվում է հայտնի բրենդի գովազդային դեմքը։
Այնուամենայնիվ, Բեյթսոնն ունեցել է սովորական մանկություն. նրա ծնողները չեն ցանկացել օգտվել որդու փառքից։ Այդ իսկ պատճառով 24-ամյա Ջոշի մասին քիչ բան է հայտնի։
2016 թվականին նա ավարտել է Լաֆբորոյի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ։ Այժմ նա մոդելի կարիերա է սկսել։ Ամեն օր նա է՛լ ավելի հայտնի է դառնում համացանցում։ Նրա կյանքին հետևում է մոտ 150.000 մարդ, և այս թիվն օրեցօր ավելանում է։