Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 

«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերները

Վերլուծական

Հանրապետության հրապարակում երեկ կայացած հանրահավաքը թեև մարդաշատ էր, սակայն անչափ սակավ էր հարթակին ներկայացած քաղաքական ուժերի ներկապնակի առումով: Ընդ որում, շեշտը ի սկզբանե դրվում էր այն բանի վրա, որ ամսի 17-ին ամփոփվելու են Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա արդյունքները, այնուամենայնիվ, Փաշինյանn իր ելույթում, որպես աշխատանքի արդյունավետության վկայություն, բերում էր թվեր, ցուցանիշներ, որոնց հաջողվել է հասնել կառավարության կոլեգիալ աշխատանքի արդյունքում: Մինչդեռ կառավարությունից Փաշինյանի կողքին էին միայն իր թիմակիցները՝ ՔՊ-ական նախարարները և պատգամավորները, այն էլ՝ շարքային քաղաքացիների կարգավիճակով: Բացակաների շարքում էր նաև ԲՀԿ-ական փոխվարչապետը՝ ինչը չէր կարող վրիպել հանրության ուշադրությունից: Անգամ, եթե ինչպես Փաշինյանն էր պնդում՝ Հայաստանում չկա կոալիցիա և առկա է ընդամենը ազգային համաձայնության կառավարություն՝ կառավարության մի մասի հրապարակ չգալը ինքնին խոսում է համաձայնության բացակայության մասին:

Կառավարության ձևավորման առաջին իսկ օրերին բազմաթիվ էին հավաստիացումները, որ կառավարության գործունեության համար դրա մաս կազմած բոլոր ուժերը հավասարաչափ պատասխանատվություն են կրում: Սակայն այդ օրից երկրում ինչպես ասում են՝ քաղաքական իրավիճակ է փոխվել: Մասնավորապես, հայտնվել է այն կենտրոնը, որի շուրջ հնարավոր է դառնում նախկին համակարգի համախմբումը և ռեաբիլիտացիան: Այդ կենտրոնը իհարկե Ռոբերտ Քոչարյանն է, ում հետ համագործակցությունը չի բացառել Փաշինյանի համաձայնության կառավարության գործընկեր՝ ՀՅԴ-ն:

ՀՀԿ-ն իր քաղաքական համակրանքի հարցում էլ ավելի բացահայտ է արտահայտվել, այն աստիճան բացահայտ, որ որոշ վերլուծաբաններ նույնիսկ պնդեցին, թե ՀՀԿ-ն կարող է զոհաբերել անփոխարինելի թվացող Սերժ Սարգսյանին և համախմբվել հենց Քոչարյանի շուրջ: Քոչարյանի վերաբերյալ չի արտահայտվել միայն ԲՀԿ-ն, սակայն այդ փաստը իհարկե չես անվանի լոյալություն ազգային համաձայնության կառավարությանը: ԲՀԿ բացակայությունը կառավարության աշխատանքի 100 օրվա ամփոփմանը ևս կարելի է դիտարկել՝ կառավարության կազմաքանդման նշան:

Այլ հարց է՝ Փաշինյանն է փորձել արհեստականորեն սահմանափակել այս ուժերի պատասխանատվության աստիճանը, այդպիսով նրանց զրկելով մանևրելու հնարավորությունից, թե՞ այդ ուժերի բացակայությունը յուրօրինակ բոյկոտ է և ուղերձ ՝ մենակ մնալուց չվախեցող Փաշինյանին: Ինքը՝ վարչապետը, բազմիցս է հայտարարել, որ իր միակ հենարանը ժողովուրդն է, և որ ինքը որևէ բանով պարտական չէ իրենց քվեարկությամբ ժողովրդի ընտրությունը լեգիտիմ դարձրած քաղաքական ուժերին. Եթե հիշում եք, նման հայտարարություն Փաշինյանը արել էր դեռևս մայիսին՝ խորհրդարանում: Օրեր առաջ Տավուշի մարզում էլ վարչապետը ակնարկել է, որ իրենք որևէ մեկին կոալիցիա ուժով չեն բերել և որ քաղաքական ուժերը ազատ են իրենց ընտրության մեջ.

Սա, իհարկե, ուղերձ էր առաջին հերթին ՀՅԴ-ին և նշանակում էր, որ ցանկության դեպքում Դաշնակցությունը հենց վաղը կարող է լքել կառավարությունը և դա Փաշինյանի համար անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ չի առաջացնի: Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին: Փաստորեն, նա կոչ է անում կոալիցիոն գործընկերներին՝ կողմնորոշվել եւ կրել ընտրության պատասխանատվություն, որը «վրա կհասնի ճիշտ պահին»:

Իրականում քաղաքական դաշտում միայնակ մնալուն Փաշինյանը կարողանալու է հակադրել միայն ժողովրդի ուժը և հենց դա է լինելու հնարավոր հակահեղափոխությունը կանխող գլխավոր գործոնը: Երեկվա հանրահավաքի բազմամարդությունը Փաշինյանը օգտագործելու է իբրև քարտ-բլանշ՝ տրված հենց իրեն և իր քաղաքական ուժին. Չի բացառվում նաև, որ առջևում հարուցվեն քրեական գործեր կոալիցիոն կուսակցությունների որոշ գործիչների նկատմամբ: Միակ հարցը այն է՝ կգնա՞ այդ քայլին Փաշինյանը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, թե՞ կսպասի հեղափոխության հաղթանակի վերջնական ինստիտուցիոնալիզացիային…

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև
Ամենադիտված