We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան

Right

Ներկայումս ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը մասնագիտական (իրավական), հասարակական ու քաղաքական հարթակներում առավել հաճախ ու բուռն քննարկվող թեմաներից է։ Սահմանադրաիրավական այդ ինստիտուիտի բովանդակության բացահայտումն ու սահմանների ուրվագծումը հրատապ անհրաժեշտություն է դարձել  ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին կալանքից՝ նրա «անձեռմխելիության խախտման» հիմքով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի ազատման որոշումից հետո։

Որքան էլ կարևոր է ՀՀ նախագահի անձեռմխելիության  Սահմանադրական ինստիտուտի տեսական-ակադեմիական ուսումնասիրությունն ու վերլուծությունը, այնուամենայնիվ, խնդրով  հետաքրքրված են մեր տասնյակ հազարավոր  հայրենակիցներ, ինչը մեզ պարտադրում է նյութը մատուցել յուրաքանչյուր քաղաքացու  համար պարզ ու հասկանալի լեզվով, առանց գիտական ու խրթին դատողությունների։

    Նախ՝ ինչու են սահմանադրությունները պարունակում նախագահի անձեռմխելիության նորմեր։ Դրանք հո նախագահների կողմից հանցանքներ գործելու թույլտվություն, ինդուլգենցիաներ չե՞ն։ Իհարկե ոչ։

   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ Հանրապետության Նախագահի անձեռմխելիության  նորմ նախատեսելը (այն նույնությամբ վերարտադրված է նաև 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության տեքստում ) նպատակ ունի ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի  Հանրապետության նախագահը հնարավորություն ունենա առանց արգելքների ու խոչընդոտների, անկաշկանդ իրականացնելու ՀՀ Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթներն ու լիազորությունները։

   ՀՀ Սահմանադրության (այսուհետ՝ 2005թ․ խմբագրությամբ ) հոդված 56.1-ը սահմանում է․

«Հանրապետության նախագահը անձեռմխելի է։

    Հանրապետության նախագահը իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության կանչվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

   Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»։

   Այս հղումից ակնհայտ է, որ մեր պարագայում խնդրի պարզաբանման բանալին թաքնված է «կարգավիճակից բխող գործողություններ» եզրի վերծանման մեջ։ (Նշենք, որ «կարգավիճակ» բառը սահմանադրաիրավական տերմին չէ և առաջին անգամ օգտագործվում է 2005թ․ խմբագրությամբ Սահմանադրության մեջ)։

  Նախագահի «կարգավիճակ» ասելով՝ պետք է հասկանալ Նախագահի՝ որպես պետության գլխի, բարձրագույն պաշտոնատար անձի տեղը սահմանադրական մարմինների համակարգում և նրա իրավասության (իրավունքների ու պարտականությունների) ամբողջականությունը, որը սահմանված  է  ՀՀ Սահմանադրությամբ։

  Այսպես, ՀՀ Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է․

 «Հանրապետության նախագահը հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնական գործունեությունը։

  Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»։

   Հռչակված այս դիրքին հարիր՝  ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով  (հոդված 55), դրանց իրականացման համար անհրաժեշտ պետաիշխանական լիազորություններով, հետկանչի (իմպիչմենտի) բարդացված երաշխիքով (հոդված 57), նաև լայն անձեռմխելիության իմունիտետով (հոդված 56.1)։

«Կարգավիճակից բխող գործողությունների» տակ պետք է հասկանալ Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների իրականացում, և ոչ ավելի։

       Ի թիվս այլ սահմանադրական մարմինների՝ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է նաև Հանրապետության Նախագահի լիազորությունների և դրանց գործադրման, իրականացման կանոնները։

   Այսպես․

 Հոդված 5․ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

     Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով»։

      Տեղին է նկատել, որ սահմանադրական բոլոր մարմինների (օրինակ՝ դատախազություն, Արդարադատության խորհուրդ, Սահմանադրական դատարան և այլն) լիազորությունները Սահմանադրությամբ սպառիչ թվարկված են։ Այդպես է նաև Հանրապետության Նախագահի լիազորությունների պարագայում։

      Հանրապետության Նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Սահմանադրությամբ, և դրանց թվարկումը հոդված 55-ում սպառիչ է ու վերջնական։ Մի հավելում ևս․ Սահմանադրության որևէ այլ հոդված, նորմ (բացի հոդված 55-ից) Նախագահի համար որևէ այլ լիազորություն չի նախատեսում։ Լիազորությունների նման սպառիչ թվարկումը Սահմանադրությամբ նշանակում է, որ Հանրապետության Նախագահին (նաև այլ սահմանադրական մարմիններին) օրենքով չի կարող տրվել որևէ այլ լրացուցիչ լիազորություն  (էլ չենք խոսում ենթաօրենսդրական ակտերի մասին)։ Հակառակ պարագայում կխախտվեր Սահմանադրության հոդված 5-ով նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը։

  Կարծեմ՝ հիմա անվիճելի  է, որ որպես «կարգավիճակից բխող գործողություններ» պետք է դիտարկել ՀՀ Սահմանադրության պահանջների պահպանմամբ, բացառապես հոդված 55-ով նախատեսված՝ Հանրապետության Նախագահի լիազորությունների իրականացումը։

   Այդ դեպքում ՀՀ նախագահը, թե՛ պաշտոնավարման ընթացքում և թե՛ դրանից հետո, օգտվում է ամբողջական անձեռմխելիության իրավունքից։

    Այժմ եկեք քննարկենք՝ ներքաղաքական իրավիճակներին զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավումը Հանրապետության նախագահի կարգավիճակից բխո՞ղ գործողություն է, թե՞ ոչ։

    Եթե այո, ապա Հանրապետության նախագահը օգտվում է Սահմանադրության հոդված 56.1-ով նախատեսված անձեռմխելիությունից և ոչ միայն չի կարող անազատության մեջ պահվել,  այլև քրեական վարույթով ներգրավվել որպես մեղադրյալ։

    Եթե ոչ, ապա նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու առաջին ատյանի դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելը լիովին սահմանադրական ու օրինական են։

   Անդրադառնանք նորից մեր մայր օրենքին։ Սահմանադրության  հոդված 8.2-ի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

    ՀՀ երկրորդ Նախագահը  մեղադրվում է Սահմանադրության խախտմամբ ՀՀ զինված ուժերը 2008թ․ հետընտրական գործընթացներում ներգրավելու, քրեաիրավական լեզվով ասած՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

   Նախ, ՀՀ պաշտպանության նախարարը 2008թ․ փետրվարի 23-ի իր հույժ գաղտնի 0038 հրամանը ընդունել է «ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի» ձևակերպմամբ։

  Երկրորդ, ՀՀ երկրորդ Նախագահը  2008թ․ մարտի 1-ին ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը, որով սահմանված միջոցառումների իրականացմանը ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարությունը (այսինքն՝ ՀՀ զինված ուժերը)։ Այս էպիզոդը դեռ մեղադրանքի որոշման մեջ ընդգրկված չէ։

   Ա ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.08թ․ 0038 հույժ գաղտնի հրամանը նախ դիտարկենք ձևական, իրավական տեսանկյունից։

      ՀՀ Սահմանադրության հոդված 6-ի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։

      Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

       Նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումը ապահովելու նպատակով»։

       Պաշտպանության նախարարի՝ վերը նշված հրամանը նորմատիվ իրավական ակտ է, ուստի պետք է բավարարի Սահմանադրության հոդված 6-ի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին։ Բայց արի ու տես, որ նրանում հղում չկա ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ որևէ օրենքի վրա։

 Ինչո՞ւ, գուցե հրամանի հեղինակներն ու նախագիծը պատրաստող տասնյակ պատասխանատուներ մոռացել կամ վրիպե՞լ են։ Իհարկե ոչ։ Նորմատիվ բնույթի հրամանները ընդունվելուց հետո  պարտադիր  կոդիֆիկացվում են մասնագետ-իրավաբանների կողմից։

      Խնդիրն այն է, որ ո՛չ մեր Սահմանադրությունը, ո՛չ Պաշտպանության մասին օրենքը, ո՛չ զինվորական կանոնագրքերն ու կանոնադրությունները (որոնք հաստատվում են օրենքով) և ո՛չ էլ որևէ այլ օրենք, չեն պարունակում որևէ նորմ ու դրույթ, որ հրամանի հեղինակները կարող էին վկայակոչել ակտի նախաբանում։

  Այստեղից, Պաշտպանության նախարարի 0038 հրամանը նույնիսկ ձևական, իրավական առումով հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 6-ին։

Բ․ ՀՀ Պաշտպանության նախարարի 23.02.08թ  0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակային դիտարկումը սահմանադրականության տեսանկյունից չի դիմանում որևէ քննադատության։

      Ի լրումն հիշատակված հրամանի՝ մամուլում հրապարակված որոշ դրույթների,  ՀՔԾ պետի՝ հանրային հեռուստատեսության եթերում հրամանի գաղտնազերծած 3-րդ կետի բովանդակությունը ուղղակիորեն ապացուցում է, որ 0038 հրամանը որևէ աղերս չունի սահմանային զորամասերը ամրապնդելու, զինված ուժերը քաղաքական գործընթացներից հեռու պահելու պնդումների հետ՝ մեկ պարզ ու հասկանալի պատճառով․ ըստ այդ հրամանի՝ ամբողջական զորամասերը և բանակային զորամիավորումներից ձևավորվող հավաքական ստորաբաժանումները շարժվում են ոչ թե սահմանային գոտի ու առաջնագիծ, այլ հակառակը՝ սահմաններից դեպի կենտրոն, դեպի Երևան։

   Իսկ այն, որ մինչ մարտի 1-ի  «Արտակարգ դրության հայտարարելու մասին» ՀՀ երկրորդ Նախագահի հրամանագրի ընդունումը, զինվորական ստորաբաժանումների ու զինտեխնիկայի, բանակի ավտոտրանսպորտի ներկայությունն արձանագրվել են Երևանի կենտրոնական փողոցներում ու հրապարակներում, ապացույցները անհերքելի ու բազմաթիվ են։

    Ամփոփենք։ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի  հանձնարարությամբ դերևս 23.02.08թ․ Պաշտպանության նախարարի 0038  հույժ գաղտնի հրամանով ՀՀ զինաված ուժերը, ի խախտումն ՀՀ Սահմանադրության հոդված 8.2-ի, ներգրավվել են ներքաղաքական իրադարձություններին։

  Գ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի 01.03.08թ․ հրամանագրի սահմանադրականության խնդրին անդրադառնանք կրկին նույն տրամաբանությամբ, նախ՝ դիտարկենք հրամանագրի ֆորմալ (իրավաբանական), ձևական համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը, այնուհետև խնդիրը քննարկենք բովանդակային համապատասխանության տեսանկյունից։

   ՀՀ Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի հոդված 117-ի կետ 6-ի համաձայն՝ «մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։

   Այսինքն՝ մեջբերված սահմանադրական նորմը ՀՀ նախագահին լիազորում է, մինչև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումը, արտակարգ դրության ընթացքում իրականացվող միջոցառումները սահմանել իր հրամանագրով (ժամանակավորապես պահպանվում է 1995թ․ խմբագրությամբ Սահմանադրության հոդված 55-ի կետ 14-ի սահմանած կարգը)։

    Ուշագրավ մի լրացում։ Նույն  հոդված 117-ի կետ 1-ի համաձայն՝ «Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին»։ Այլ խոսքով, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման համար Սահմանադրությունը Ազգային ժողովին տալիս է երկու տարի ժամանակ։ Ինչը քննարկվող պարագայում Ազգային ժողովը  չի կատարել։

   Հետևաբար, առանց այդ օրենքի ընդունման  Հանրապետության նախագահը Սահմանադրության հոդված 117-ի կետ 1-ի և 6-ի համաձայն՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր կարող էր ընդունել մինչև 2007թ․ նոյեմբերի  27-ը (այդ օրը լրանում էր Սահմանադրության ընդունման երկու տարին)։ Այդ ժամկետից հետո Սահմանադրության հոդված 117-ի կետ 1-ի և կետ 6-ի ուժով Նախագահը զրկված էր նման հրամանագիր ընդունելու  լիազորությունից, ինչն անվիճելի է։

    Քանի որ Սահմանադրության հոդված 49-ի մաս  2-ի համաձայն՝ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ուստի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի չընդունման համար նա Ազգային ժողովի հետ հավասար, եթե ոչ ավելի պատասխանատվություն է կրում։

  Դ Այժմ 01.03.08թ․ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»  ՀՀ նախագահի՝  իրավական, ձևական առումով արդեն իսկ հակասահմանադրական հրամանագիրը դիտարկենք բովանդակային՝ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի ներգրավման սահմանադրականության տեսանկյունից։

   Որպեսզի ստորև արտահայտվող դատողությունների շղթան չխախտվի, վերադառնանք ՀՀ Սահմանադրության  հոդված 8.2-ը․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում  պահապանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

   Այստեղից ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ զինված ուժերը դիտարկում է Հայաստանի Հանրապետությանը բացառապես արտաքին վտանգից ու հարձակումից պաշտպանող զինական, ռազմական կառույց։

    Ահա թե ինչու Սահմանադրությունը որոշակի դեպքերում, իրավիճակներում ՀՀ նախագահին է՝  որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, լիազորում որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին։

   Եկեք պարզենք, որ դեպքերն են դրանք։

  Դրանք սպառիչ թվարկված են Սահամանադրության հոդված 55-ի կետ  13-ում․ «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն․․․ և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»։

  Բացի վկայակոչված այս երեք դեպքերից, ՀՀ Սահմանադրությունը որևէ այլ հոդված ու նորմ չի պարունակում, որտեղ խոսք կարող է լինել ՀՀ զինված ուժերի օգտագործման մասին։ Ընդ որում՝ զինված ուժերի օգտագործման համար (ըստ հոդված 55-ի կետ 13-ի) այդ դեպքերում անհրաժեշտ պայման է ռազմական դրության հայտարարումը, այնուհետև միայն զինված ուժերի  օգտագործման որոշման ընդունումը։

  Այսինքն՝ Սահմանադրության հոդված 55-ի կետ 13-ով չնախատեսված որևէ այլ դեպքում կամ իրավիճակում Սահմանադրությունը ՀՀ նախագահին ոչ միայն չի լիազորում, այլև արգելում է որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, քանի որ  նույն Սահմանադրության հոդված 5-ի մաս 2-ի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ (մեր դեպքում՝ միայն Սահմանադրությամբ) և օրենքներով»։

     Ամփոփենք․ 01.03.08թ․ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրով ՀՀ երկրորդ Նախագահը խախտել է ՀՀ Սահմանադրության հոդվածներ 5-ը, 6-ը, 8.2-ը, 55-ի կետ 13-ը, դուրս է եկել հոդված 55-ի կետ 14-ով իրեն վերապահված լիազորություների սահմաններից՝ Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ներգրավել է Պաշտպանության նախարարությանը, փաստացի  որոշում է ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, ինչով վերացրել է Սահմանադրության 1-ից  5-րդ հոդվածներով և 6 հոդվածի մաս 1-ով նախատեսված նորմերը, այսինքն տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը։

Գ․ Ջհանգիրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular