«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

Общество

Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք և Զոլաքար համայնքներում:
 
Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում քննարկվեցին դպրոցամերձ տարածքի՝ մոտ 150 մետր հատվածի պարսպապատման և դպրոցի ճաշարանի հիմնանորոգման խնդիրները: Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դպրոցի տնտեսված միջոցներն ուղղել դրանցից ամենահրատապի լուծմանը:
 
Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց դպրոցի շենքային անմխիթար վիճակը, խոստացավ խնդիրը ներառել մարզի անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցների ցանկում և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:
 
Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վարդաձոր համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացավ շինարարության ընթացքին: Այստեղ աշխատանքները մեկնարկել են 2017 թվականից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն դրամ: 75 սանի համար նախատեսված նորակառույցը շահագործման կհանձնվի առաջիկայում:
 
Մարզպետը եղավ նաև Վարդաձորի մշակույթի տանը և համայնքի ԱԱՊԿ-ում, ծանոթացավ պայմաններին և իրականացվող աշխատանքներին:
 
Իշխան Սաղաթելյանի հաջորդ կանգառը Լիճք համայնքում էր, որտեղ նա ծանոթացավ արդեն շահագործման պատրաստ մանկապարտեզի շենքային պայմաններին և հնարավորություններին: 116 միլիոն դրամ արժողությամբ շինարարության պատվիրատուն ևս Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որը տրամադրել է նաև մանկապարտեզի գույքի մի մասը: Մանկապարտեզը սպասարկելու է 70 սանի:
 
Իշխան Սաղաթելյանը շրջեց Լիճքի՝ վերանորոգված մշակույթի տանը, եղավ համայնքի անմխիթար վիճակում գտնվող հիմնական դպրոցում, դիտարկեց առկա պայմանները և խոստացավ խնդիրը քննարկման ներկայացնել համապատասխան գերատեսչություններում: Լիճք համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ նաև այս տարվա ընթացքում սուբվենցիայով իրականացված երկու ծրագրերին՝ 11,2 միլիոն դրամի արժողությամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և 24,9 միլիոն դրամ արժեք ունեցող ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:
 
Վարդաձոր և Լիճք համայնքներում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը համայնքների բնակիչների հետ զրուցեց բերքահավաքի ընթացքի և արդյունքների, հացահատիկի և գյուղատնտեսական այլ մթերքների իրացման մասին:
 
«Ճիշտ է կարկուտն այս տարի մարզի մի քանի համայնքների որոշակի վնաս հասցրել է, սակայն բերքահավաքը կարողանում ենք մարզում պատշաճ կերպով կազմակերպել, այս առումով լուրջ խնդիրներ չունենք: Հիմա կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված մի քանի գաղափարներ կյանքի կոչի: Ես կարծում եմ, որ գոնե հաջորդ տարվանից գյուղացին բերքի իրացման խնդիր չի ունենա, մենք էլ, մեր լիազորությունների շրջանակներում, ինչով կարող ենք կօժանդակենք ձեզ»,- բնակիչների հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց մարզպետը:
 
Այցելելով Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց մարզադահլիճի հատակի անմխիթար վիճակը, ինչի պատճառով անհնար է դարձել դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացումը: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համայնքապետարանի աջակցությամբ և դպրոցի տնտեսված միջոցների հաշվին շատ սեղմ ժամկետում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ:
 
Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են 2016 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 482 միլիոն դրամ:
 
«ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է դպրոց, որը բավականին խնդիրներ ունի: Դրանք առնչվում են նախագծային փաստաթղթերի և շինարարության ծավալների հետ: Քաղաքաշինական կոմիտեից համապատասխան մասնագետների հետ պետք է խնդիրները շատ արագ կարգավորենք, որպեսզի ուսումնական պրոցեսը չձախողվի և շինարարական աշխատանքները գոնե հաջորդ տարի ավարտին հասցնենք»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
 
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խոսեց առաջիկա անելիքների մասին:
 
«Մենք պլանավորել ենք առաջիկայում մարզի բոլոր համայնքներում դիտարկել իրականացվող շինարարական ծրագրերը և հատուկ ուշադրություն դարձնել սուբվենցիայով իրականացվող նախագծերին: Բավականին մեծ ծավալի շինարարություն է ընթանում մարզում, մի շարք ծրագրեր էլ այս պահին քննարկման փուլում են: Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ դրանց որոշ մասը ևս կհաստատվի ՀՀ կառավարության կողմից և քայլ առ քայլ լուծում կստանան համայնքներում կուտակված խնդիրները»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 
 
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное