Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation 

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներին

Sport

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձել է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանին խոսքին.

Կարդացեք նաև՝  Բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր Գևորգյան

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այսօր հնչեցրած գնահատականների վերաբերյալ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն և ես պարզապես չեմ կարող դրանք անարձագանք թողնել:

1. Արթուր Գևորգյանն ասում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կապ չունի դրա ընդունման կամ ճանաչման հետ: Ի գիտություն տեղեկացնեմ, որ ՄՕԿ-ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից:

2. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք Բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն ի զարմանս մեզ Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին: Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացաձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ-ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից:

3. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մասնակցության ժամանակ մեր մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր մարզիկներին 28-ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել: Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ-ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ, հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ-ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին:

4. Ինչ վերաբերում է այսօր նշված այն հանգամանքին, թե բռնցքամարտի ֆեդերացիան չունի ֆինանսական խնդիրներ և ՀԱՕԿ-ն էլ չի օգնում իրենց, ապա եթե ընդամենը բազմաթիվ փաստերից մեկը հիշեցնեմ, պետք է ասեմ, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6-ական միլիոն դրամ եմ անձամբ փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով: Շարքն իհարկե խարող եմ շարունակել, բայց ինձ թույլ չեմ տա:

5. Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր Արթուր Գևորգյանն է նախաձեռնել ֆեդերացիայի նախագահի ընտրությունը 1 ամսով հետաձգելու գործընթացը և դա իր ցանկությամբ է տեղի ունեցել: Տեղեկացնեմ, որ դա եղել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-յի որոշումը, որը հավաստող պաշտոնական նամակը կից հրապարակում եմ / 1, 2 photo /: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի երկրորդ ընտրությանը, որի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին աղաղակում են բռնցքամարտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ապա միայն կասեմ որ այդ ընտրության իրավական գնահատականը ընդամենը օրեր անց կտա ԱԻԲԱ-յի պաշտոնական ներկայացուցիչը, որը ժամանում է Հայաստան: Այսօր միայն հրապարակում եմ ԱԻԲԱ-յի ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որում նրանք նշում են, որ ընտրության խախտումները ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է իրականացվում: / 3 photo/ Այս դեպքում առնվազն տարօրիանակ է, թե ինյչպես կարող էր ԱԻԲԱ-ն շնորհավորել Արթուր Գևորգյանին՝ ինչպես ինքն է իհարկե պնդում:

Եվ վերջում, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից ՀԱՕԿ-ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը: Մենք հուսով ենք, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման», -ասված է ՀԱՕԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր Գևորգյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Nature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in Tehran
Most Popular