00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)«Քաղաքացու օրվա» համար 124 միլիոն դրամը աբսուրդային մեծ գումար չէ. իմքայլական պատգամավոր«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԵրևանը` տատանումների մեջ. ինչո՞ւ հիշեցին «Լավրովի պլանը» Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Լավրովը Ուկրաինայի ապագա իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են Ամենակարևորը, ինչի մասին չխոսեց Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի: Այդ մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդության պատճառով ազատելու համար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Քննիչը նույ օրը քրեական գործը վարույթ է ընդունել, մշակել քննչական պլան և հետաքննության մարմնի հետ իրականացրած քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել առերևույթ հանցավոր այլ դրսևորումներ ևս։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա 3 անձանց, ովքեր չեն ունեցել պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր, առերևույթ օժանդակել է մտացածին հիվանդության պատճառաբանությամբ, ինչպես նաև՝ խաբեության այլ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի, իսկ երկու դեպքում՝ խոշոր չափի կաշառք ստանալուն:

Քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանը 2017թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի ազատելու համար վերջինիս հոր հետ համաձայնություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ, որի իրականացման համար զորակոչիկի հորը ծանոթացրել է Ա.Անտոնյանի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ս.Ասպատուրյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մաս-մաս զորակոչիկի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերով 19 800 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ դեպքով զինծառայության տարիքի հասած տղայի հայրը առերևույթ որպես կաշառք տվել է 15.000 ԱՄՆ դոլար: Մասնավորապես՝ տղային 2017թ. ձմեռային զորակոչից խաբեությամբ ազատելու համար հայրը ծանոթացել է Ա.Անտոնյանի հետ և առերևույթ պայմանավորվածություն ձեռք բերել 15 000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ: Վերջինս էլ օժանդակել է համապատաասխան պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում զորակոչիկի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալուն, որի արդյունքում երիտասարդն ապօրինի ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ չունենալով պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ս.Ասպատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, զինծառայության ենթակա անձի հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Օգոստոսի 15-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումների միջոցով զինվորական ծառայությունից ազատելու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ապացույցների համակցությամբ՝ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»։

Լրահոս
20 Ապր
Սիրուշոյի ամենակարևոր ձեռքբերումը (լուսանկար)«Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարըՎալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր «Չեբուրաշկայից»՝ պատգամավոր. Արեն Մկրտչյանը պարծենում, որ ինքն է եղել Սերժ Սարգսյանին նմանակող «չեբուրաշկան»«Քաղաքացու օրվա» համար 124 միլիոն դրամը աբսուրդային մեծ գումար չէ. իմքայլական պատգամավորԴավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության էՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵրևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցըՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվԴավիթ Սանասարյանը քավության նոխա՞զ. Մենուա Հարությունյան Զատկի լավաշն ենք թխում. Նաիրա Զոհրաբյան«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԵրևանը` տատանումների մեջ. ինչո՞ւ հիշեցին «Լավրովի պլանը» Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Լավրովը Ուկրաինայի ապագա իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են Ամենակարևորը, ինչի մասին չխոսեց Փաշինյանը ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում «Փյունիկ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ)Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ՝ անկախ ընտրությունների արդյունքներից Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ «Միշտ զանգել, ասել է հետ արի, բայց կինը չի ուզեցել գա». տղամարդուն կախված են գտելՄինչև Դուք հանձնարարական չեք իջեցնում, Օրենքը չեն կիրառում, որը լավ չէ՛. Անահիտ ԲախշյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Լիբիայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 220-ի Ի՞նչն է դրդել տղային սպանել եղբորը. համակարգչային խա՞ղն է պատճառըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)Իրավիճակը՝ սահմանինեղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծըԳագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամանդայի հետ (տեսանյութ) Մենք հասել ենք մի վտանգավոր կետիՀաճարենու փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ»-ը տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք Աշխատում էի` մարում էի, հիմա աշխատանքս կորցրել եմ` չեմ կարող մարելԻբրահիմովիչի գոլը` 11 մետրանոցից (տեսանյութ)«Ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալըԹույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրումՀայտնի է Ալեքսանդր Թարխանովի մարզչական շտաբըԵրգչուհի Ադելն ամուսնալուծվել է Եղանակը՝ առաջիկա օրերին Դեմ Դիմաց. Մենուա Հարությունյան-Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի վերջին եթերի մասին (տեսանյութ)Գեղեցիկ գոլ` հեռահար հարվածից (տեսանյութ)«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում
Ամենադիտված
Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ) Կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ». Տեր Ղազար Պետրոսյան (տեսանյութ) «Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել էՈւշագրավ տեսանյութ. հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի ԱԳ նախարարին ու զրույցի բռնվել նրա հետ Մեր տղերքը պատվով «դիմավորել են» ադրբեջանցի գեներալին առաջնագծում Նատալիա Օրեյրոյի մեջքին գրված է Երևան (լուսանկարներ) Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)
ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ) Անչափահասներ են հղիացել․ ոստիկանությունը պարզում է պատճառներըԿրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Ի վերջո, ո՞ր պաշտոնյային է զանգահարել Նարեկ ՍարգսյանըԴերասանուհի Թամարա Պետրոսյանը կիսամերկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)