«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության 2-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Չելսի»-ին: Դաշտի տերերը հաղթեցին 3:2 հաշվով:
Առաջին 20 րոպեների ընթացքում դաշտի տերերը երկու գոլի առավելություն ստացան. նախ 9-րդ րոպեին Պեդրո Ռոդրիգեսը խփեց խաղի առաջին գոլը, ապա 20-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Մորատան:
Հանդիպման 37-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Ալեքս Իյոբիինն:
81-րդ րոպեին Մարկոս Ալոնսոյի խփաց գոլը հաղթական դարձավ «Չելսի»-ի համար:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին: