Հայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին
РоссияՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնիսլի և ֆինանսիստ Վոլֆգանգ Մեյտինգերի հարսանիքին նվիրել է գյուղական պատկերով լուսանկար և հին կարագքամիչ և Տուլայի ինքնաեռ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է «РИА Новости»-ն։
Նա նշել է, որ հարսանիքին մասնակցել է նաև Կուբանի կազակական երգչախումբը: Պեսկովի խոսքերով, հյուրերը գնահատել են արվեստագետների ստեղծագործությունը:
Նախագահի խոսնակը նշել է, որ Պուտինը գերմաներեն կենաց է խմել, որը բոլորի կողմից ծափահարությունների է արժանացել։
«Նա երկար տարիների կյանք է ցանկացել նորապսակներին և երջանկություն ընտանիքում»: Շատ երկար կենաց է եղել »,- ասաց Պեսկովը:
Ընդհանուր առմամբ, Պեսկովը ամուսնության մթնոլորտը շատ ջերմ էր անվանել և հավելեց, որ Պուտինը մոտ մեկ ժամ մասնակցել էհարսանիքին: