Խոշոր ավտովթար է տեղի ունցել «Շանգրի Լա» խաղատան դիմաց (լուսանկարներ)
PhotosԱյսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցեել Կոտայքի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Եղիկյանի վարած ГАЗ 22171 մակնիշի 35 FT 505 համարանիշի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստաիա վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գայանե Մելիքյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 PG 314 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Nissan-ը կողաշրջվել և հայտնվել է գազոնում:
Ավտոմեքենան ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դարձի բերեցին և տեղափոխեցին անվտանգ վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ГАЗель-ում եղել են մոտ 12 հոգի, ովքեր մեկնում էին Տավուշի մարզ՝ Հաղարծին վանք, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը: