«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ
VideoԵրգչուհի Սիլվա Պետրոսյանը Կարինե օպերայի պրեմիերայի ավարտին ամուսնության առաջարկ է ստացել բեմի վրա, ինչից հետո ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Կրկնակի տոն։ Ամենաերջանիկ օրը։ Կյանքիս ամենասպասված պրեմիերան ամենաանսպասելի ու ամենաերջանիկ ավարտով, որ կարող էի երբևէ պատկերացնել։ Շնորհակալ եմ, Հայկ Ավետիսյան, իմ կյանքը տոն դարձնելու համար»։