Քրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում
ԻրավունքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայության շարքերը համալրվել են նոր ծառայողով, և ևս մեկն առաջխաղացման կարգով կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, երկու ծառայողների էլ շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում:
Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ լեյտենանտներին, վստահություն է հայտնել, որ նոր կոչումը կպարտավորեցնի նրանց լինել էլ ավելի կարգապահ ու սկզբունքային, բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ աշխատանքային գործընթացում ձեռք բերելով մասնագիտական բարձր կարողություններ: