Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
ՀայաստանՀայաստանի տարածքում օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: