«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամը Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» 

Ո՞րն է ի վերջո «կախարդական փայտիկը»

Վերլուծական
Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում խոստացածի պես ներկայացրել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը. ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին- նշել է վարչապետը: Միևնույն ժամանակ վերահաստատելով, որ տնտեսական աճի կառուցվածքը փոխելը նոր իշխանությունների քաղաքական առաջնահերթություններից է:
 
Այս ընթացքում Փաշինյանը առիթներ ունեցել է հայտարարելու թե ինչ է հասկանում տնտեսական համակարգի փոփոխության տակ: Խոսքը մասնավորապես ներառական տնտեսության անցման մասին է: Գործող տնտեսական մոդելն իրեն սպառել է՝ դրանում կասկած չկա: Խոսքը բացառող տնտեսական աճի կամ զարգացման մոդելի մասին է, որը բերել է բնակչության եկամուտների և ըստ ունեցվածքի ծայրահեղ բևեռացմանը։ Արդյունքում մենք ունենք բևեռացված հասարակություն, որի շատ փոքր թվով ընտանիքներ տնօրինում են ազգային հարստության մինչև 80%-ը, եկամուտների՝ մինչև 60%-ը, և ունենք չքավոր, աղքատ բնակչության ավելի, քան 30%, և ըստ էության, ոչ բարվոք սոցիալական կացության մեջ գտնվող բնակչության մինչև 60-70%։ Այս իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցը՝ տնտեսական մոդելի փոփոխությունն է:
 
Սակայն ներառական տնտեսական մոդելին էր ձգտում նաև նախորդ կառավարությունը, հետևաբար ինչո՞վ է տարբերվելու Փաշինյանի կաբինետի ընտրած ճանապարհը, գործիքակազմը նախորդներից: Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը, իհարկե, ողջունելի է սակայն՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են: Իսկ մշակված տնտեսական քաղաքականություն մենք մինչ օրս չենք տեսնում: Ներառական տնտեսությունը ենթադրում է այնպես անել, որ տնտեսական աճն իրենց վրա անմիջականորեն զգան շարքային քաղաքացիները: Այժմ Հայաստանում գրանցվում է գնաճ, ընդ որում՝ չհիմնավորված: Մասնավորապես՝ գյուղմթերքի ոլորտում նկատելի է գների կտրուկ աճ․ այս տարի ձմերուկի արժեքը 300 տոկոսով բարձր է, 30 տոկոսով թանկացել է լոլիկը: Հետևաբար քաղաքացիների տեսանկյունից տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավումը ընդհամենը գեղեցիկ թվեր են, հատկապես , երբ առաջիկայում թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում կառավարությունը չի նախատեսում: Բացի վերոնշյալից, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ գործազրկության մակարդակը Հայաստանում ևս չի նվազել, չի ավելացել նաև մասնավոր տնտեսվարողների , կամ ներդրողների թիվը: Եվ այստեղ ամենաուշագրավ հարցը այն է, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի պահպանել տնտեսության կայունությունը առնվազն արդեն իսկ գրանցված ցուցանիշների սահմաներրում, մինչեւ 2019-ի  սպասվող արտահերթ ընտրությունները, չէ որ հակառակ պարագայում կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը կարող է իր բացասական արտահայտումը գտնել ընտրատեղամասերում: Հետևաբար, եթե Փաշինյանը գիտի «կախարդական փայտիկի» տեղը, որի մասին ակնարկում էր խորհրդարանում, այժմ ամենաճիշտ պահն է այն գործի դնելու համար...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ամենադիտված